ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «ե» կետը «հիդրոէլեկտրակայանների» բառից հետո լրացնել «(փոքր հիդրոէլեկտրակայաններ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) «գ» կետը «պետական ծրագրերում» բառերից հետո լրացնել «, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը «էներգաարդյունավետության» բառից հետո լրացնել «և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. |
Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորումը |
Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» բառերը փոխարինել «Ստանդարտացման մասին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները:»:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. մայիսի 6 |