ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 584-Ա
«ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Մերժել «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար` 264.110․1423135) կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ ֆինանսական շուկայի գործիքների վերաբերյալ տվյալների համապարփակ հավաքագրման, վերլուծության և համակարգման համար ներկայացված հայտը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
