ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97.1-ին հոդվածում`
1) վերնագրի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.
2) դիսպոզիցիայի «պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 97.4-րդ հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 185-րդ և 2062-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 223. | Առաջին ատյանի դատարանները |
Առաջին ատյանի դատարանները քննում են`
1) սույն օրենսգրքի 401, 403-407, 53, 972, 973, 147, 1661 հոդվածներով, 175 հոդվածի երկրորդ մասով, 1801, 182, 1831, 1892-1896, 1898-18910 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով և 2065, 2068 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.
2) սույն օրենսգրքի 402, 1705, 1897 հոդվածներով և 1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.
3) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`
1) վերնագրի և 1-ին մասի «Պետատոմհսկողության մարմինները» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.
2) 2-րդ մասի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.
3) 2-րդ մասի 1-ին կետի «պետատոմհսկողության մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը» բառերով.
4) 2-րդ մասի 2-րդ կետի «պետատոմհսկողության տեսչության պետը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 254. | Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը |
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ առաջին ատյանի դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 401, 403, 404, 406 և 407 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 1661 և 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 53 հոդվածով, 175 հոդվածի երկրորդ մասով և 1801, 1898 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) սույն օրենսգրքի 972 և 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.
5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմինը.
6) սույն օրենսգրքի 1892 – 1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 1899 և 18910 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.
9) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.
10) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` մարդու իրավունքների պաշտպանը.
11) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը):
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 402, 1705, 1897 հոդվածներով, 1982 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 Երևան ՀՕ-48-Ն |