ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ստեղծել Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտե։
2. Հաստատել «Կոմիտեի մասին» հիմնադրույթը (կցվում է)։
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 24.01.17 թիվ 6)
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.15 թիվ 169)
5. Կոմիտեի նախագահին՝ Կողմերի մասնակցությամբ նախապատրաստել և սահմանված կարգով 2012 թվականի II եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծն այն հարցերի ցանկի մասին, որոնց մասով Խորհրդի կամ Կոլեգիայի կողմից որոշում ընդունվելու համար պահանջվում է Կոմիտեի եզրակացությունը։
6. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի մասին» թիվ 157 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի հաստատման մասին» թիվ 170 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի փոփոխության մասին» թիվ 242 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի փոփոխության մասին» թիվ 350 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի ««Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 552 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 574 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 755 որոշումը։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ՝ Կոլեգիա) առընթեր։
Կոմիտեի հիմնական խնդիրը Մաքսային միության անդամ պետությունների և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմեր) ներկայացուցիչների հետ, սույն հիմնադրույթին համապատասխան, խորհրդակցությունների անցկացումն է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ առևտրի հարցերով որոշումների նախագծերի առնչությամբ։
Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրով, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։
2. Կոմիտեն բաղկացած է հետևյալ ենթակոմիտեներից՝
մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտե.
առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտե։
Կոմիտեի նիստերն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերն առնչվում են երկու ենթակոմիտեների գործունեության ուղղություններին։
3. Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին նախագահում և Կոմիտեի (ենթակոմիտեների) աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է առևտրի հարցերը համակարգող՝ Կոլեգիայի անդամը (Կոմիտեի նախագահը):
Կոմիտեի և դրա ենթակոմիտեների կազմերը հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։
Ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) թվից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին կարող են մասնակցել այն անկախ փորձագետները, որոնք Հանձնաժողովի միջազգային ծառայողներ և պետական ծառայողներ չեն, ունեն անհրաժեշտ որակավորում և մասնագիտական հմտություններ, ինչպես նաև Հանձնաժողովի միջազգային ծառայողները՝ Կոլեգիայի անդամների հանձնարարականով՝ իրենց իրավասությանը համապատասխան։
4. Կոմիտեի նախագահը՝
1) ղեկավարում է Կոմիտեի (ենթակոմիտեների) գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքը.
2) համաձայնեցնում և հաստատում է ենթակոմիտեների նիստի ամսաթիվը, անցկացման ժամը և օրակարգի նախագիծը.
3) վարում է Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստը.
4) հաստատում է Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստի արձանագրությունը.
5) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին խորհրդակցությունների արդյունքների մասին։
Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորությունները ժամանակավորապես կարող են վերապահվել ենթակոմիտեների պատասխանատու քարտուղարներից մեկին՝ Կոմիտեի նախագահի կարգադրության հիման վրա։
5. Ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
1) նախապատրաստում և ենթակոմիտեի անդամներին է ուղարկում ենթակոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով.
2) վարում է ենթակոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
3) իրականացնում է հսկողություն Կոմիտեի որոշումների կատարման նկատմամբ.
4) տեղեկացնում է ենթակոմիտեի անդամներին Կոմիտեի (ենթակոմիտեի) հերթական նիստի անցկացման ժամի և վայրի մասին։
6. Մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեն քննարկում է հետևյալ հարցերը՝
1) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) փոփոխությունների կատարում.
2) Մաքսային միության միասնական մաքսային սակագնի (այսուհետ՝ ՄՄ ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանում և փոփոխում.
3) Կողմերի կողմից ՄՄ ՄՄՍ դրույքաչափի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի բարձր կամ ավելի ցածր դրույքաչափերի կիրառում.
4) զգայուն ապրանքների ցանկի վարում.
5) սակագնային քվոտաների սահմանում, ըստ ապրանքների առանձին տեսակների՝ սակագնային քվոտաների ծավալների և բաշխման կարգի որոշում.
6) զարգացող և առավել թույլ զարգացած երկրների առնչությամբ սակագնային առանձնաշնորհումների համակարգի փոփոխում.
7) Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային արտոնությունների տրամադրում.
8) զգայուն ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավոր ներմուծման (թույլտվության) ժամկետների երկարաձգում.
9) երրորդ երկրների առնչությամբ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների սահմանում և կիրառում.
10) ապրանքների արտաքին առևտրի արգելքների և սահմանափակումների հատուկ տեսակների սահմանում և կիրառում.
11) ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տրամադրելու միջոցով արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու նկատմամբ սահմանափակումների սահմանում, կիրառում և չեղարկում.
12) Կողմերի կողմից այն կազմակերպությունների սահմանման կարգի հաստատում, որոնց տրամադրվել է ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք.
13) ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունքի տրամադրում և չեղարկում այն միջոցները կիրառելիս, որոնք առնչվում են ապրանքների արտաքին առևտրին և սահմանվում են՝ ելնելով Կողմերի ազգային շահերից.
14) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետի սահմանում.
15) այն ապրանքների միասնական ցանկի հաստատում, դրանում փոփոխությունների և լրացումների կատարում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում.
16) օտարերկրյա պետություններից ծագող և Մաքսային միության միասնական մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների սահմանում և կիրառում.
17) օտարերկրյա պետություններից ծագող և Մաքսային միության միասնական մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների նկատմամբ նախնական հատուկ տուրքերի, նախնական հակագնագցման տուրքերի և նախնական փոխհատուցման տուրքերի սահմանում։
7. Առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեն քննարկում է հետևյալ հարցերը՝
1) երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմների սահմանում և միասնականացում.
2) առևտրային բանակցությունների ընթացքում Կողմերի փոխգործակցության և դիրքորոշումների համակարգում.
3) միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ առևտրի հարցերով փոխգործակցություն.
4) ԱՀԿ-ին միանալու գործընթացի ժամանակ դիրքորոշումների համակարգման և Հանձնաժողովի իրավասության հարցերի մասով ԱՀԿ-ի մարմինների հետ փոխգործակցություն.
5) ապրանքների մուտքը երրորդ երկրների շուկաներ.
6) Կողմերի, ինչպես նաև երրորդ երկրների և Կողմերի միջև առևտրային վեճերի կարգավորման աջակցում։
8. Կոմիտեի նախագահն իրավունք ունի Կողմերի լիազորված մարմիններից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի (ենթակոմիտեների) իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկատվություն:
9. Կոմիտեի (ենթակոմիտեների) շրջանակներում կարող են ստեղծվել աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կողմերի լիազորված մարմինների ներկայացուցիչներից, ինչպես նաև անկախ փորձագետներից։
10. Ենթակոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
11. Ենթակոմիտեի անդամները ենթակոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։ Նիստին ենթակոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու իրավունք։
12. Կոմիտեի նիստերի արդյունքները ձևակերպվում են Կոմիտեի (ենթակոմիտեի) արձանագրության (եզրակացության) տեսքով։
13. Ենթակոմիտեի անդամների դիրքորոշումներն ամրագրվում են արձանագրության մեջ, որն ստորագրվում է ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից և հաստատվում Կոմիտեի նախագահի կողմից։
Կոմիտեի նախագահի կողմից հաստատված՝ ենթակոմիտեի նիստերի արձանագրություններն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ենթակոմիտեի անդամներին։
Ընդունված որոշման հետ Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներից մեկի անհամաձայնության դեպքում հարցը ներկայացվում է Կոլեգիայի քննարկմանը։
14. Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին մասնակցության հետ կապված ծախսերը կրում է ուղարկող Կողմը։
Կոմիտեի (ենթակոմիտեի) տեղեկատվական, իրավական, կազմակերպական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից՝ իրավասությանը համապատասխան։
15. Ենթակոմիտեի նիստի օրակարգի ձևավորման համար առաջարկությունները ներկայացվում են ենթակոմիտեի աշխատանքի կանոնակարգով հաստատված կարգով և ժամկետներում։
Ենթակոմիտեի նիստի քննարկմանը ներկայացվող նյութերը պետք է պարունակեն՝
1) հարցի ընդհանուր բնութագիրը.
2) արձանագրային որոշման նախագիծը.
3) անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերն ու կանխատեսումները։
Ենթակոմիտեի նիստերին լրացուցիչ (արտապլանային) հարցերի քննարկումն իրականացվում է Կոմիտեի նախագահի որոշմամբ։
16. Ենթակոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կից նյութերն ուղարկվում են ենթակոմիտեի անդամներին, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, որպես կանոն, Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ։
17. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
18. Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ենթակոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), որոնց իրավասության մեջ են մտնում քննարկվող հարցերը։
19. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերի արձանագրությունները պահվում են Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարությունում։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 251 որոշման խմբագրությամբ) |
ԿԱԶՄ
առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի
Մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտե
Հայաստանի Հանրապետությունից՝
Հարությունյան Արմեն Անատոլիի՝ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Եգանյան Արմեն Ժորայի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ |
Կարապետյան Նաիրա Կույբիշի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության արտաքին առևտրի բաժնի պետ |
| |
Ազիզյան Հովհաննես Վաղիկի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Սաղոյան Գևորգ Անատոլիի՝ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ |
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
Ալեքսանդրովիչ Ալեքսանդր Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Բելով Օլեգ Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության առևտրային վեճերի և պաշտպանական միջոցների բաժնի պետ |
|
|
Ժուկովսկի Նիկոլայ Նիկոլայի՝ |
Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի փորձաքննության և սերտիֆիկացման ծառայության պետ |
Լեպեշ Սերգեյ Վասիլիի՝ |
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության մարքեթինգի, սակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի պետ |
Մոլոշ Յուլյա Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության գլխավոր վարչության տնտեսական ինտեգրացիոն ծրագրերի վարչության խորհրդատու |
Նազարուկ Իգոր Վասիլիի` |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն |
Պոլուդեն Սերգեյ Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ |
Սոբոլև Ռոման Վալերիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ուսաչյովա Թամարա Սերգեյի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության արտաքին տնտեսական գործունեության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ֆեդոտով Օլեգ Վյաչեսլավի՝ |
Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության կազմակերպման բաժնի պետ |
Եվդոչենկո Անդրեյ Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ |
Եսինա Իրինա Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկաների ինտեգրման բաժնի պետ, տնտեսական ինտեգրման գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ֆիլիպչիկ Վալենտին Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Այտակով Երժան Տյուլյուկանի՝ |
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական քաղաքականության դեպարտամենտի պետի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ |
Բայկադամովա Ուասիլյա Տուլեուի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ժակսիլիկով Տիմուր Մեկեշի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար |
Քարիմով Այդին Մեյրամբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն |
Մականովա Մադինա Մուխամեդժանի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի ոչ սակագնային կարգավորման վարչության ղեկավար |
Մամաշևա Դինա Տալգատի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների դեպարտամենտի տնօրեն |
Մարս Ալմաբեկ Մարսի՝ |
Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի նախագահի տեղակալ |
Օլժաբաև Կանատ Ժենսիկբայի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսասակագնային կարգավորման վարչության ղեկավար |
Օշակբաև Ռախիմ Սակենի՝ |
Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի առաջին տեղակալ |
Ռաև Օլժաս Կաիրբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման և ԱՀԿ-ի դեպարտամենտի տնօրեն |
Ռամազանովա Ասել Ամանգելդիի՝ |
Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնտեսական ինտեգրման և ագրոպարենային շուկաների դեպարտամենտի սակագնային, ոչ սակագնային կարգավորման և ԱԱՀ-ին պետական աջակցության հարցերով վարչության ղեկավար |
Սարսեկեև Երլան Մեդեուի՝ |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների դեպարտամենտի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների վարչության ղեկավար |
Սուկուրով Նուրբոլատ Նիկոլայի՝ |
Մոսկվա քաղաքում ԵՏՀ-ում Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
| |
Տայտուբաև Մերեկե Կուսաինի՝ |
Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ |
Ուրազգուլով Արման Սարբայի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի պաշտպանական միջոցների կիրառման հարցերով վարչության ղեկավարի պաշտոնակատար |
Աբենով Արման Դաուլետի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Աբսատով Երլան Սեմբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն |
Աբուլաիսով Գալիմժան Ամանժոլի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսասակագնային կարգավորման վարչության ղեկավար |
Ժունուսովա Դանա Բեյսենի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ |
Մադալիև Բակիտժան Նուրխանի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման հարցերով դեպարտամենտի պաշտպանական միջոցների կիրառման հարցերով վարչության գլխավոր փորձագետ |
Ռախիմով Կուատ Ժենիսի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն |
Տյուլեբեկովա Դոլորես Բորիսի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի տնօրեն |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
Գոլենդեևա Տատյանա Նիկոլայի՝ |
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ |
Դավիդովա Լեսյա Եվգենիի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Դմիտրիև Մաքսիմ Վիկտորի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման, զարգացման և կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Եվտուխով Վիկտոր Լեոնիդի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար |
Եգորովա Սվետլանա Վիկտորի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման, զարգացման և կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Իսաև Պավել Անատոլիի՝ |
Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության և ԱՀԿ-ի հարցերով կոմիտեի պատասխանատու քարտուղար, «Սևերստալ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական |
Ղահրամանյան Նոննա Սայադի՝ |
«Գործարար Ռուսաստան» համառուսական հասարակական կազմակերպության միջազգային գործունեության հարցերով տնօրինության ղեկավար, փոխնախագահ |
Կոլդաև Սերգեյ Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն |
Կոսոուրով Անդրեյ Ալեքսանդրի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի տեղակալ |
Լիխաչյով Ալեքսեյ Եվգենիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Լոզբենկո Լեոնիդ Արկադիի՝ |
Ռուսաստանի ԴՄԾ-ին առընթեր հանրային խորհրդի նախագահ |
Պետրով Գեորգի Գեորգիի՝ |
Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական |
Սպարտակ Անդրեյ Նիկոլայի՝ |
Համառուսաստանյան գիտահետազոտական կոնյունկտուրային ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Տրեֆիլով Դենիս Անատոլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն |
Տրունին Իլյա Վյաչեսլավի՝ |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ. |
Ցեցինովսկի Անտոն Միխայիլի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ |
Ցիգանով Անդրեյ Գենադիի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ |
Շեստակով Իլյա Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ձկնորսության հարցերով դաշնային գործակալության ղեկավար |
Շկլյաև Սերգեյ Վլադիմիրի՝ |
Դաշնային մաքսային ծառայության առևտրային սահմանափակումների, արտարժութային և արտահանման հսկողության վարչության պետ |
|
|
Վլասովա Վիկտորյա Վալերիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Վոսկրեսենսկի Ստանիսլավ Սերգեյի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Գոսպոդարյով Ալեքսեյ Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն |
Եժով Սերգեյ Պավելի՝ |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Զոլկին Նիկիտա Անդրեյի՝ |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսասակագնային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Կուսկով Դմիտրի Ալեքսանդրի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ցվետկով Ռուսլան Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագնային կարգավորման և արտաքին տնտեսական գործունեության վերլուծության դեպարտամենտի տնօրենի տեղակալ. |
Ղրղզստանի Հանրապետությունից` | |
Բեկով Ասկատ Տուրդումամատի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսային քաղաքականության և ոչ սակագնային կարգավորման վարչության պետ |
Տերմեչիկովա Գուլնարա Կուբանիչբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի մեքենաշինության, մետալուրգիայի և շինարարական նյութերի հարցերով վարչության պետ |
Տոկտոբաև Ակիլ Տոկտոբայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսային քաղաքականության և ոչ սակագնային կարգավորման վարչության ոչ սակագնային կարգավորման և արտահանման հսկողության բաժնի պետ |
Տյումենբաև Բակկելդի Ռախիմի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտե Հայաստանի Հանրապետությունից՝
Ավետիսյան Ալեքսանդր Վարդանի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
Մայսուրյան Արթուր Մարտինի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ ԵՄ-ի հետ համագործակցության վարչության պետ |
Մելքոնյան Գարեգին Մկրտիչի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
Բելով Օլեգ Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության առևտրային վեճերի և պաշտպանական միջոցների բաժնի պետ |
Գուրյանով Ալեքսանդր Եվգենիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Զաբուրուևա Սվետլանա Անատոլիի՝ |
Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության վարչության արտաքին տնտեսական գործունեության հատվածի պետ |
Նազարուկ Իգոր Վասիլիի` |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն |
Պետրովսկի Կիրիլ Գենադիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության արտաքին առևտրի կարգավորման բաժնի պետ |
Սոբոլև Ռոման Վալերիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Տատարինովիչ Լյուդմիլա Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի վարչության պետ, գլխավոր պայմանագրաիրավական վարչության պետի տեղակալ |
Շպակովսկի Ալեքսանդր Անտոնի՝ |
Բելառուսի Հանրապետության առևտրի նախարարության, առևտրի և ծառայությունների կազմակերպման վարչության պետի տեղակալ |
Յուխնել Օլգա Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության գլխավոր վարչության տնտեսական ինտեգրացիոն ծրագրերի վարչության առաջատար տնտեսագետ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Ազենով Ժասլան Երիկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի արտաքին առևտրային բանակցությունների վարչության ղեկավար |
Ալիմբետովա Ալիյա Նազիմբեկի` |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Բայկադամովա Ուասիլյա Տուլեուի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ժակսիլիկով Տիմուր Մեկեշի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար |
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն |
Սուլթանով Ռուսլան Սերիկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Խայդարովա Նուրգուլ Դուլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության առևտրատնտեսական համագործակցության հարցերով խորհրդատու |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
Ալիխանով Անտոն Անդրեյի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Դավիդովա Լեսյա Եվգենիի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Դանիլովա Ելենա Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության Եվրոպայի և Ամերիկայի երկրների դեպարտամենտի տնօրեն |
Եվդոկիմով Միխայիլ Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն |
Կոլդաև Սերգեյ Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն |
Կոսոուրով Անդրեյ Ալեքսանդրի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս հակամենաշնորհային վերահսկողության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ |
Լիխաչյով Ալեքսեյ Եվգենիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Մեդվեդկով Մաքսիմ Յուրիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրեն |
Նիկիշինա Վերոնիկա Օլեգի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման, զարգացման և կարգավորման դեպարտամենտի տնօրեն |
Սպարտակ Անդրեյ Նիկոլայի՝ |
Համառուսաստանյան գիտահետազոտական կոնյունկտուրային ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Տրեֆիլով Դենիս Անատոլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն |
Ցեցինովսկի Անտոն Միխայիլի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ |
Ցիգանով Անդրեյ Գենադիի՝ |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ |
Շեստակով Իլյա Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ձկնորսության հարցերով դաշնային գործակալության ղեկավար |
Շկլյաև Սերգեյ Վլադիմիրի՝ |
Դաշնային մաքսային ծառայության առևտրային սահմանափակումների, արժութային և արտահանման հսկողության վարչության պետ |
Յակուբով Ռուստամ Ռաֆեկի՝ |
Դաշնային մաքսային ծառայության ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ |
(կազմը փոփ. ԵՏՀԿ 12.03.13 թիվ 34, խմբ. ԵՏՀԿ 25.06.13 թիվ 142, փոփ., լրաց. ԵՏՀԿ 10.09.13 թիվ 191, ԵՏՀԿ 25.02.14 թիվ 26, խմբ. ԵՏՀԿ 24.12.14 թիվ 251, ԵՏՀԿ 24.01.17 թիվ 6)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 07 ապրիլի 2025 թվական:
