600.0134.09.04.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 ապրիլի 2025 թվականի |
N 134-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄՇ կանոնների 54-րդ կետի 3-րդ ենթակետում «54.1-ին կետով» թվերը և բառերը փոխարինել «54.1-ին և 54.2-րդ կետերով» թվերով և բառերով, իսկ «ՊՄԳ-ով» բառից հետո լրացնել «և ԷՄՇ կանոններով» բառերը,
2) ԷՄՇ կանոնների 54.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54.1. ԿԷԱ կայաններին տրվում է ՀՊԿԼ կարգավիճակ՝ ներառելով ՀԾՄ հաշվեկշռման խմբում՝ հետևյալ ժամկետներում և պայմաններով.
1) ոռոգելի ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի դեպքում՝ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար,
2) ատոմային ԿԷԱ կայանի դեպքում՝ Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված՝ էլեկտրակայանի ամբողջական կանգառի ռեժիմում պլանային նորոգման առաջին օրվանից մինչև պլանային նորոգման վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար։»,
3) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.2-րդ և 54.3-րդ կետերով.
«54.2. ԿԷԱ կայանները ՀՊԿԼ կարգավիճակի ժամանակահատվածում՝
1) չեն կարող էլեկտրական էներգիա վաճառել ՕԱՇ-ում,
2) ԷՄՇ-ում կնքված գործարքների նկատմամբ բացասական անհաշվեկշռույթի (ներառյալ՝ սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի սպառման արդյունքում առաջացած անհաշվեկշռույթի) դեպքում ՀԾՄ-ին վճարում են այդ անհաշվեկշռույթի արդյունքում ԷՄՇ-ում վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, իսկ դրական անհաշվեկշռույթի դեպքում տվյալ ԿԷԱ կայանն է վճարվում ՀԾՄ-ի կողմից՝ այդ անհաշվեկշռույթի արդյունքում վերջինիս վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով։ Սույն ենթակետով սահմանված վճարումներն իրականացվում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգով։
54.3. Այն դեպքում, երբ ԷՀՑ կանոնների 151-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության համաձայն ԿԷԱ կայանը և ՊԷԱ կայանը Համակարգի օպերատորի կողմից ներառվել են կարգավարման գործընթացում, ապա՝
1) ԿԷԱ կայանի դեպքում՝
ա. հզորությունը նվազեցնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս բացասական անհաշվեկշռույթները զրոյացվում են Շուկայի օպերատորի կողմից՝ կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով,
բ. հզորությունն ավելացնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով վճարվում է ՀԾՄ-ի կողմից տվյալ ԿԷԱ կայանի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնով։»,
2) ՊԷԱ կայանի դեպքում կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 54-րդ կետի 3-րդ ենթակետով և 21-րդ գլխով սահմանված կարգավորումներով։»,
4) ԷՄՇ կանոնների 125-րդ կետում «54.1-ին կետով» թվերը և բառերը փոխարինել «54.2-րդ կետով» թվերով և բառերով,
5) ԷՄՇ կանոնների 128-րդ կետում «ՊՄԳ-ով» բառից հետո լրացնել «և ԷՄՇ կանոններով» բառերը,
6) ԷՄՇ կանոնների 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«179. Էլեկտրական էներգիայի արտահանումն իրականացվում է ՄԱԻ-ների, ՄԷԱ կայանների և ՀԾՄ-ի կողմից՝ համաձայն ԷՄՇ կանոնների։»,
7) ԷՄՇ կանոնների 201-րդ կետի 1-ին ենթակետում «ԿԷԱ կայաններից ամենաբարձր սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի չափով» բառերը փոխարինել «ԿԷԱ կայաններից նվազագույն սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի 80 տոկոսի չափով» բառերով,
8) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 1-ին ենթակետում «չափով» բառից հետո լրացնել « , իսկ այդ արժեքը, ԷՄՇ կանոնների 201-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն նվազեցված բանկային երաշխիքի գումարը գերազանցելու դեպքում՝ նվազեցված երաշխիքային գումարի չափով» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
9 ապրիլի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական:
