ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1144-Ա |
«27» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.12.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԲՄԽԾՁԲ-25/16» ծածկագրով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թիվ 74 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգին հայտեր են ներկայացրել «ՆՈ ՕՆԱ» և «ՀՏ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները:
Գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հրապարակվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի, հայտ ներկայացրած մասնակիցներից «ՆՈ ՕՆԱ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) չունի գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիային կից «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» ոլորտի ներդիր:
Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետը, 24.02.2025 թվականին հարցում է կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտե գնման ընթացակարգին հայտ ներկայացրած մասնակիցների՝ գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաներին կից ներդիրների առկայությունը ստուգելու նպատակով:
Համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից 25.02.2025 թվականին ստացված տեղեկատվության՝ Մասնակիցը չունի՝ գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» ոլորտի լիցենզիայի ներդիր, ուստի գնահատող հանձնաժողովը մերժել է Մասնակցի կողմից ներկայացված հայտը:
«ԵՔ-ԲՄԽԾՁԲ-25/16» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 20.03.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ՆՈ ՕՆԱ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
