ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 166-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 350-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մայիսի 17-ի «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արևային ջրատաքացուցիչ սարքերի տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար» ծրագրի մասին» N 350-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 8-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.
2) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս և օգոստոս ամիսներին» և 3-րդ ենթակետում «մայիս ամսին» բառերը փոխարինել «ծրագրի ամբողջ ընթացքում» բառերով.
3) 10-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիս և օգոստոս ամիսներին» և 3-րդ ենթակետում «ապրիլ ամսին» բառերը փոխարինել «ծրագրի ամբողջ ընթացքում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
31.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
