ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 805-Ա |
«07» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԵՌՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.93/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Հակոբյանի և Գայանե Հովհաննիսյանի լ/ա Լևոն Հակոբյանի դիմումը՝ Քեռու փողոցի հ.93/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03072024-01-0132 վկայականը, «Գեոգլոբալ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տեղագրական հանույթը և ՀՀ կադաստրի կոմիտեի /համադրման վերաբերյալ տրված/ 10.12.2024թ. հ.ԱՏ-10122024-01-1464 տեղեկանքը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 3-րդ գոտում։
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Քեռու փողոցի հ.93/1 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 186.09քմ, որքան որ ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03072024-01-0132 վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ Ն/313-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Լևոն Հակոբյանին և Գայանե Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քեռու փողոցի հ.93/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 186.09քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Քեռու փողոցի հ.93/1 հասցեում գտնվող 186.09քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
