ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1993 թ. N 632
Քաղ. Երևան
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով սահմանամերձ շրջաններում և քաղաքներում ավերածությունների հետևանքների վերացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ավերածությունների հետևանքների վերացման համար երկարաժամկետ վարկ և նյութական ռեսուրսներ տրամադրելու մասին» N 238 որոշման, 1993 թվականի մայիսի 17-ի «Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանն կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը տրամադրել 545,2 մլն ռուբլի երկարաժամկետ (20 տարով) տարեկան 0,5 տոկոսադրույքով վարկ, յուրաքանչյուր ընտանիքին՝ մասնակի ավերված տների վերականգնման համար մինչև 150 հազ. ռուբլի, լրիվ ավերված տների վերակառուցման համար մինչև 500 հազ. ռուբլի։
Նշված գումարից պատգամավորների Կապանի քաղխորհրդի գործկոմին հատկացնել 4,5 մլն ռուբլի, Գորիսի քաղխորհրդի գործկոմին՝ 17,0 մլն ռուբլի, Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին՝ 33,5 մլն ռուբլի, Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմին՝ 2,8 մլն ռուբլի, Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմին 77,9 մլն ռուբլի, Իջևանի շրջխորհրդի գործկոմին՝ 69,6 մլն ռուբլի, Տաուշի շրջխորհրդի գործկոմին` 30,0 մլն ռուբլի, Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմին՝ 309,9 մլն ռուբլի, այդ թվում՝ Արծվաշեն գյուղի բռնի տեղահանված բնակիչների համար 145,0 մլն ռուբլի։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայպետագրոբանկին և հանձնարարել պատգամավորների համապատասխան շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 1-ին կետում նշված վարկի տրամադրումը, սպասարկումը, նպատակային օգտագործումը, մարումը և այդ գործառնությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի N 238 որոշման 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգին համապատասխան։
3. Սույն որոշմամբ նախատեսված վարկի տրամադրման և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը դնել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և դրանց ֆինանսական բաժինների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
