ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2017 թվականի N 263-Ա
«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով («Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներ և արտադրամիջոցներ, որոնց շուկայական արժեքն ըստ «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 5-ին տրամադրված N 70414-1 գնահատման ակտի կազմում է 242,655,000 դրամ) ապահովելու դեպքում՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորության մնացորդ՝ 930.016,39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ժամկետանց պարտքի հիմնական գումարի, դրա նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տարեկան 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների մարման ժամկետները:
(1-ին կետը փոփ. 17.08.17 N 1010-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ ընկերության նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման` որպես վարկի հիմնական գումար.
2) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.20 N 252-Ա)
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան:
(2-րդ կետը լրաց. 17.08.17 N 1010-Ա, փոփ. 29.03.19 N 308-Ա, 05.03.20 N 252-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 17 Երևան |