ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 309-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «RESILAND: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» (ԳԷՖ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՐԸ՝ TF0C4647/ԲԴՀՀ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՐԸ՝ TF0C4643) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» (ԳԷՖ տրամադրած դրամաշնորհի համարը՝ TF0C4647/ԲԴՀՀ-Ի տրամադրած դրամաշնորհի համարը՝ TF0C4643) դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխություն» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
