ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 898-Ա |
«13» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-07/1-Դ-104410-585 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ասյա Գևորգյանի 2025 թվականի փետրվարի 6-ի հ.Դ-13574-25 դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. ՈՆ/1081-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի օգոստոսի 30-ին տրված հ.01/18-07/1-Դ-104410-585 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` «Հողամասը գտնվում է» 1-ին կետի «բնակելի կառուցապատման» բառերը փոխարինել «հասարակական կառուցապատման» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 30-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Տ. Ավինյան |
