ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ N 51-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Կողմ-5
ԱՀԱՐՈՆՅԱՆ ՆԵԼԼԻ ԵՐԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
Համայնքի ղեկավարի ժ/պ` |
ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
1. Բյուջեի եկամուտների մասով
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված կապիտալ սուբվենցիան՝ 6168.0 հազ. ՀՀ դրամ ավելացնել ֆոնդային բյուջեի եկամուտների մասում «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» տողում՝ Առատաշեն համայնքի Մ. Մաշտոցի փողոցի դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների գնի 25%-ի մասով՝ որպես պետական աջակցության ցուցաբերում և նախատեսել՝
Բաժին 04 5 1-ի 5113 հոդվածին
2) Ավելացնել հողի օտարումից մուտքեր - 349.5 հազ. դրամ
3) Ավելացնել այլ հիմնական միջոց, օտարումից մուտքեր - 295.7 հազ. դրամ
2. Ծախսային մասով ՝
1) բաժին 01.1.1 հոդված 5122-ին ավելացնել 145.2 հազ. ՀՀ դրամ
2) բաժին 04.5.1 հոդված 5113-ին ավելացնել 6668.0 հազ. ՀՀ դրամ
3) բաժին 06.4.1 հոդված 4269-ին ավելացնել 300.0 հազ. ՀՀ դրամ
4) բաժին 05.1.1 հոդված 4239-ին ավելացնել 300.0 հազ. ՀՀ դրամ
5) բաժին 09.1.1 հոդված 4511-ին ավելացնել 1000.0 հազ. ՀՀ դրամ
6) բաժին 11.1.2 հոդված 4891-ից պակասեցնել 1600.0 հազ. ՀՀ դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2021 թվական: