ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2024 թվականի N 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ, 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների։
1) Վարչական բյուջեի եկամուտները՝ 2169097.3 հազար դրամ
2) Վարչական բյուջեի ծախսերը՝ 2169097.3 հազար դրամ
3) Վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ
4) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 610000.0 հազար դրամ
5) Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 141000.0 հազար դրամ
6) Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 141000.0 հազար դրամ
7) Ֆոնդային բյուջեի հավելուրդը /պակասորդը/` հազար դրամ
2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/` համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։
Կողմ-18 |
Դեմ-0 | Ձեռնպահ-0 |
1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ 2. ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ 3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ 4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ 5. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ 6. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ 7. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ 8. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ 9. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ 10. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ 11. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ 12. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ 13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ 14. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ 15. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ 16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ 17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ 18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 17 ք. Սևան |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բյուջեի նախագիծը մշակվել է համայնքի 2023-2027 թվականների 5-ամյա զարգացման ծրագրի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիման վրա ՝ հաշվի առնելով Սևան համայնքում ընդգրկված բնակավայրերի առանձնահատկությունները, առկա խնդիրները։
Սևան միավորված համայնքում ներառված բնակավայրերը իրենց աշխարհագրական դիրքով , մարդկային և բնական ռեսուրսներով, արդեն իսկ միավորված համայնքի կողմից իրականացված ծրագրերով , ստեղծած ավանդույթներով, նախանշում են աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև ըստ բնակավայրերի նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Բյուջեն պլանավորվել է համայնքի ֆինանսական վիճակը բարելավելու մտայնությամբ՝ ճշտելով սեփական եկամուտների պլանային ցուցանիշները, առանցքում ունենալով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը։ Բյուջեի կազմման հիմքում համայնքի զարգացման շարունակականության ապահովումն է, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն աշխատանքը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի, ընթացիկ և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։
Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 3 269 097,3 հազ. դրամ, այդ թվում 2 169 097,3 հազար դրամ համայնքի բյուջեի վարչական մաս և 141 000.0 հազ. դրամ համայնքի բյուջեի ֆոնդային մաս, դեֆիցիտը /պակասուրդը/ 0.0 մլն. դրամ: Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2 169 097,3 հազ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա՝ 2024թ-ի պլանավորված /ճշտված/՝ 1 919 000,0 ճշտված բյուջեն՝ 250 097,3 հազար դրամի չափով։
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական ճշտված եկամուտները կազմում են 563 600.0 հազար դրամ, որը գերազանցելու է 2024թ-ի ճշտված պլանը / 559 000,0 հազ․դրամ/ 4 600,0 հազար դրամի չափով։
Սևան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3 269 097,3 հազար դրամի չափով։ Ծախսերի 2 169 097,3 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին /վարչական բյուջե/։
141 000.0 հազար դրամը կապիտալ ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 300 000 հազար դրամ, դեֆիցիտը 0.0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ընթացիկ ծախսերում 24,7 %-ը կամ 537497,3 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին ՝ 18,4 %-ը կամ 400000.0 հազար դրամ, «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին 3,5 %-ը կամ 74100.0 հազար դրամ, «Կրթություն» ոլորտին 23 %-ը կամ 499000.0 հազար դրամը, «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին 1.1 %-ը կամ 26000.0 հազար դրամ։ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին 28,1 %-ը կամ 610 000,0 հազար դրամ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 28,1 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները /ընդ որում 2024թ-ին վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումը ֆոնդային բյուջե 20 տոկոսից հասցվել է 30 տոկոսի/։
Ես դիմում եմ Սևան համայնքի ավագանու անդամներին, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքապետարանի և վարչական բնակավայրերի ղեկավարներին ու աշխատակազմերին՝ ամենօրյա համայնքապահպան աշխատանքի և նպատակասլաց գործունեության շնորհիվ , կյանքի կոչել Սևան համայնքի 2025 թ․ բյուջեում նախանշված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
(հավելվածները փոփ. 12.02.25 N 2-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2025 թվական:
