ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին» N 1699-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերն ու «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետում «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը» բառերով.
4) որոշման հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ»,
բ. 1-ին կետում «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպություն) կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը» բառերը փոխարինել «խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը» բառերով,
գ. 2-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք)» բառերով,
դ. 3-րդ կետում «Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի» բառերը փոխարինել «Օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող» բառերով,
ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերահսկող մարմինը արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջոցով մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմակերպիչներից, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկատվության և հանձնաժողովի կողմից քննարկումների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա կազմում և վերահսկող մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում արգելափակման ենթակա օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի ցանկերի (այսուհետ` ցանկ) նախագծերը:»,
զ. 9-րդ, 13-րդ, 16-րդ և 19-րդ կետերում «լիազոր» բառը փոխարինել «վերահսկող» բառով,
է. 11-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի» բառերով,
ը. 12-րդ կետում «ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերով,
թ. 13-րդ կետը «(այսուհետ՝ ՀԾԿՀ)» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար» բառերով,
ժ. 18-րդ կետում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների» բառերը փոխարինել «Օրենքի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
