ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 740-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 23-ի N 740-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղեկու- թյուն-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
7308909809 |
Մետա-ղական կոնստրուկ-ցիա արևային վահա-նակների տեղա-կայման համար |
Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ (չհավաքված) |
կգ |
540 000 |
Չինաստան |
Չինաստան |
375 000 000 |
|
2. |
8544499108 |
Ալյումինե մալուխ |
80 Վ-ից ավելի մինչև 1000 Վ ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 0,51 մմ-ից ավելի մեկուսիչով |
կգ |
45 000 |
Չինաստան |
Չինաստան |
61 000 000 |
|
3. |
8544601000 |
Հաստատուն հոսանքի մալուխ պղնձից |
Հաստատուն հոսանքի 1500վ մալուխ պղնձից 1X6 մմ^2 |
կգ |
8 700 |
Չինաստան |
Չինաստան |
40 000 000 |
|
4. |
8544499108 |
Ալյումինե մալուխ |
80Վ-ից ավելի մինչև 1000Վ ալյումինե մալուխ 1X120 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 051մմ-ից ավելի մեկուսիչով |
կգ |
400 |
Չինաստան |
Չինաստան |
820 000 |
|
5. |
8504229000 |
Կոմպակտ ենթակայան |
10/0.8 կՎ 6600 կՎԱ լարման ենթակայան՝ հեղուկ դիէլեկտրիկով |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
212 500 000 |
|
6. |
7308909809 |
Մետա-ղական կոնստրուկ-ցիա |
սև մետաղից՝ ցինկապատ մալուխատար |
կգ |
7 500 |
Չինաստան |
Չինաստան |
9 275 000 |
|
7. |
8504230009 |
Էլեկտրական հոսանքի տրանսֆոր-մատոր |
Էլեկտրական հոսանքի տրանսֆոր-մատոր, հեղուկ դիէլեկտրիկով, 50000 կՎԱ հզորությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
275 000 000 |
|
8. |
8426990000 |
Բարձիչ |
Բարձիչ, ոչ շարժական, բետոնասյանն ամրացվող։ Ստացիոնար բարձիչ մեքենա: |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
175 000 000 |
|
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3816000000 |
Հրահեստ շաղախ, հրահեստ զանգված, հրահեստ խառնուրդ |
Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախ, բետոններ և նույնանման բաղադրութ-յուններ |
կգ |
3 750 000 |
Թուրքիա Ավստրիա Վրաստան |
Թուրքիա Ավստրիա Վրաստան |
1 620 000 000 |
|
2. |
6806900000 |
Ջերմա-մեկուսիչ շերտեր |
Մետաղաձուլման վառարանի շերեփի հատակի և պատերի ջերմամեկուսիչ շերտեր՝ հրակայուն հանքանյութերից |
կգ |
420 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
260 000 000 |
|
3. |
6902900000 |
Հրակայուն աղյուսներ |
Հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանում օգտագործվող |
կգ |
2 750 000 |
Չինաստան |
Չինաստան |
1 790 000 000 |
|
4. |
6902209900 |
Հրակայուն աղյուսներ |
Այլ հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանի հատակի համար` կավահողի 50%-ից ավելի պարունա-կությամբ |
կգ |
175 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
122 000 000 |
|
5. |
6902100000 |
Հրակայուն աղյուսներ |
50 զանգվ․ %-ից ավելի Mg-ի, Ca-ի կամ Cr-ի պարունա-կությամբ, վերցրած առանձին կամ միասին, հրակայուն աղյուս մետաղաձուլման վառարանի պատերի համար |
կգ |
132 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
90 000 000 |
|
6. |
7202210000 |
Ֆերո-սիլիցիում |
Ֆերոսիլիցիում` 55%-ից ավելի սիլիցիումի պարունակությամբ |
կգ |
1 450 000 |
Իրան |
Իրան |
1 000 000 000 |
|
7. |
(կետն ուժը կորցրել է 13.03.25 N 271-Ա) |
||||||||
8. |
7202300000 |
Ֆեռոհա-մաձուլվածք՝ Ֆեռոսիլի-կոմանգան |
Ֆեռոհամա-ձուլվածք՝ Ֆեռոսիլիկո-մանգան |
կգ |
3 000 000 |
Վրաստան Իրան |
Վրաստան Իրան |
1 290 000 000 |
|
9. |
2804210000 |
Հեղուկ արգոն |
Հեղուկ արգոն |
կգ/մ3 |
400 000/250 |
Վրաստան Իրան |
Վրաստան Իրան |
280 000 000 |
|
10. |
6815990008 |
Հրակայուն բետոնից չթրծած արտադ-րանք |
Հրակայուն բետոնից չթրծած արտադրանք՝ պատրաս-տուկների անընդհատ ձուլման մեքենայի միջանկյալ շերեփի հարվածային արկղեր (կավահողի հիմքով) |
կգ |
80 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
90 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
7 690 595 000 |
(հավելվածը լրաց., փոփ. 18.07.24 N 1098-Ա, 13.03.25 N 271-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
