ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 143-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 806-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 08265234) «Իջևան ջերմոցային տնտեսություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 7605871) 2025 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջերմատների կառուցման աշխատանքների իրականացում՝ 29,472,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով էստոնական խորհրդի մասնաճյուղի կողմից իրականացվող «Հիդրոպոնիկ ջերմատների կառուցում» ծրագրի մասին» N 806-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
