ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 1990 թ. N 275
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» N 503 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության առաջարկությունը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. սեպտեմբերի 20-ի «Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 503 որոշման մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները`
ա) Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները` պետեկամուտների վարչությունը, ագրոարդյունաբերական ճյուղերի ֆինանսավորման վարչությունը, արդյունաբերության, տեղական տնտեսության և ծառայությունների ոլորտի ֆինանսավորման վարչությունը, շինարարության և նախագծային կազմակերպությունների ֆինանսավորման վարչությունը և լուսավորության, առողջապահության ու սոցապահովման ֆինանսավորման վարչությունը.
բ) Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մեջ մտցնել հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները` պետական հարկային տեսչությունը, նյութական արտադրության և գիտության ճյուղերի ֆինանսական նորմաների ու նորմատիվների վարչությունը, ոչ արտադրական ոլորտի ֆինանսների, ֆինանսական նորմաների ու նորմատիվների վարչությունը, արտաքին տնտեսական կապերի, տնտեսական մեխանիզմի կատարելագործման, դրամական շրջանառության, վարկի և արժեքավոր թղթերի բաժինը.
գ) սահմանել մինիստրի տեղակալի` նյութական արտադրության և գիտության ճյուղերի ֆինանսների, ֆինանսական նորմաների ու նորմատիվների վարչության պետի պաշտոն` մինիստրի տեղակալի` ագրոարդյունաբերական ճյուղերի ֆինանսավորման վարչության պետի պաշտոնի փոխարեն.
2. Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրությանը (ընկ. Ջ. Ա. Ջանոյանին)` մինիստրության կենտրոնական ապարատի գործունեությունը կենտրոնացնել հանրապետությունում առաջնահերթ ֆինանսական վերափոխումների իրականացման վրա, ֆինանսական համակարգին տալ նոր ֆունկցիաներ արմատական տնտեսական ռեֆորմի պահանջներին համապատասխան: Ընդ որում, ելնել մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքում նեղ ճյուղային ուղղվածության հաղթահարման անհրաժեշտությունից, նրանց վրա դնել հիմնականում ժողովրդական տնտեսության մեջ տնտեսական գործընթացների կառավարման ֆունկցիաները:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
