ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության Կանոնադրությունը, որը կցվում է։
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ` |
Ա. ՔՈՉԻՆՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարչի տեղակալ` |
Գ. ԳՅՈՒԼՄԻՍԱՐՅԱՆ |
16 նոյեմբերի 1960 թ., N 493 Քաղ. Երևան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1960 թվականի նոյեմբերի 16-ի N 493 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունը Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 52-րդ և 54-րդ հոդվածներին համապատասխան՝ ռեսպուբլիկական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է անմիջականորեն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին։
2. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը։
3. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրը Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 48-րդ հոդվածին համապատասխան՝ ղեկավարում է Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության և նրան ենթակա հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը։
Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունը ռեսպուբլիկական ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարությունն իրականացնում է անմիջականորեն, իսկ տեղական ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարությունը՝ աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային Սովետների գործադիր կոմիտեների կոմունալ տնտեսության բաժինների, կապիտալ շինարարության բաժինների, տեխնիկական հսկողության խմբերի, էլեկտրացանցերի շահագործման գրասենյակների, կոմունալ սպասարկման և բարեկարգման գրասենյակների, նորոգման-շինարարական տրեստների և գրասենյակների միջոցով։
4. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրը Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 49-րդ հոդվածին համապատասխան՝ իր իրավասության սահմաններում, օրենքների և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի ու Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց՝ հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում դրանց կատարումը։
Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության հրամանները և հրահանգները պարտադիր են աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային Սովետների գործադիր կոմիտեների կոմունալ տնտեսության, կապիտալ շինարարության բաժինների, կոմունալ սպասարկման և բարեկարգման տրեստների ու գրասենյակների, էլեկտրացանցերի շահագործման տրեստների ու գրասենյակների և նրանց ենթակա օբյեկտների ու առանձին ձեռնարկությունների համար։
5. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրը կասեցնում և վերացնում է մինիստրությանը ենթակա հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են ՍՍՌՄ և Հայկական ՍՍՌ օրենքներին, ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության հրամաններին ու հրահանգներին։
6. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրը նշանակում է կենտրոնական ապարատի պետերին, ռեսպուբլիկական ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներին, գլխավոր ինժեներներին, գլխավոր (ավագ) հաշվապահներին և բաժինների պետերին, հաստատում է աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային Սովետների գործադիր կոմիտեների կոմունալ տնտեսության, կապիտալ շինարարության բաժինների, կոմունալ սպասարկման և բարեկարգման տրեստների ու գրասենյակների, էլեկտրացանցերի շահագործման գրասենյակների և նորոգման-շինարարական գրասենյակների վարիչների, պետերի, դիրեկտորների, գլխավոր ինժեներների և տեխնիկական ղեկավարների, գլխավոր (ավագ) հաշվապահների նշանակումն ու ազատումը պաշտոնից։
7. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունը հաստատում է մեկ միլիոն ռուբլուց բարձր արժեք ունեցող կոմունալ ջրմուղների և կոյուղիների դիրեկտորների, գլխավոր ինժեների և գլխավոր (ավագ) հաշվապահների նշանակումն ու ազատումը պաշտոնից։
8. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունում մինիստրի նախագահությամբ ստեղծվում է Կոլեգիա, որը քննության է առնում պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության, Մինիստրության և նրա տեղական օրգանների գործունեության հարցերը, ինչպես նաև մինիստրի կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը։
Կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը՝ մինիստրի ներկայացմամբ։
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են մինիստրի հրամաններով։
Մինիստրի և Կոլեգիայի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնության մասին զեկուցելով Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին։ Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են մինիստրի որոշումը բողոքարկել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ։
9. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության վրա դրվում է իրեն ենթակա բնակարանային ֆոնդի արդյունաբերական և կոմունալ ձեռնարկությունների զարգացման, բարեկարգման, կապիտալ շինարարության, կապիտալ նորոգման և շահագործման ղեկավարությունը Հայկական ՍՍՌ քաղաքներում, շրջանային կենտրոններում և ավաններում (բանվորական, կուրորտային, ամառանոցային), տեղական Սովետների էլեկտրացանցերի շահագործման գրասենյակների, բնակարանային ֆոնդի և կոմունալ ձեռնարկությունների ղեկավարությունը։
Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությանն առընթեր գործում է Գիտա-տեխնիկական խորհուրդ, որը քննության է առնում շինարարական օբյեկտների նախագծերի հաստատման տեխնիկական և ընդհանուր կարգի հարցերը։
10. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրությունը՝
ա) կազմում է Կառավարության կողմից հաստատված կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման պլանները, արտադրական, ֆինանսական պլաններ և ապահովում դրանց կատարումը սահմանված կարգով հաստատում է կապիտալ շինարարության օբյեկտների նախագծերն ու նախահաշիվները, միասնական պատվիրատուի ֆունկցիա է իրագործում ռեսպուբլիկայի քաղաքներում և բնակավայրերում (բացի Երևան քաղաքից և Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմի ու Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1960 թվականի սեպտեմբերի 30-ի N 375/52 որոշման 8-րդ կետի «գ» ենթակետում նշված ավաններից).
բ) միջոցառումներ է մշակում բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը, բարելավելու շինարարության որակը, իջեցնելու ինքնարժեքը, ավելացնելու շահութաբերությունը՝ նպատակ ունենալով ստեղծել գերպլանային կուտակումներ, ուսումնասիրում և հայտնաբերում է տեղական հումքի, վառելիքի և էներգետիկայի ռեսուրսներ՝ դրանք շինարարության մեջ և կոմունալ ձեռնարկություններում օգտագործելու համար.
գ) տեխնիկական ղեկավարություն է ապահովում և արմատավորում առաջավոր տեխնիկան, տեխնիկական կատարելագործումները, գյուտերը և ռացիոնալիզատորական միջոցառումները, սարքավորումների օգտագործման, հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսման միջին-պրոգրեսիվ նորմաները կոմունալ տնտեսության ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկներում, էլեկտրացանցերի շահագործման գրասենյակներում և շինարարության մեջ.
դ) մշակում է աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի նորմավորման հարցերը, ղեկավարում է սոցիալիստական մրցության կազմակերպումն ու զարգացումը, կազմակերպում է առաջավոր փորձի փոխանակում.
ե) մշակում է Հայկական ՍՍՌ տերիտորիայում գտնվող կոմունալ ձեռնարկությունների և բնակելի տների պահպանման ու շահագործման կանոններ և հրահանգներ.
զ) մշակում է կոմունալ տնտեսության օբյեկտների, աշխատավորների դեպուտատների տեղական Սովետների էլեկտրական սարքավորումների և ցանցերի շինարարության նախագծման, վերականգնման, վերակառուցման և շահագործման կանոններ ու նորմաներ.
է) Գիտա-տեխնիկական խորհրդի եզրակացությունների հիման վրա հաստատում է կոմունալ տնտեսության օբյեկտների, իրեն ենթակա էներգետիկ սարքավորումների և ցանցերի շինարարության նախագծերը, ինչպես նաև լուծում է ընդհանուր կարգի տեխնիկական հարցերը։
ը) եզրակացություն է տալիս Հայկական ՍՍՌ քաղաքների, շրջանային կենտրոնների և ավանների գլխավոր հատակագծերի նախագծերի վերաբերյալ, մշակում և հաստատում է քաղաքների, շրջանային կենտրոնների և ավանների տերիտորիայի ինժեներական նախապատրաստման և հողատնտեսական շինարարության նախագծերը, ղեկավարում է այդ ուղղությամբ տարվող տոպոգրաֆիական և ինժեներա-երկրաբանական հետախուզությունները։
թ) տնօրինում է քաղաքային, շրջանային և ավանային տերիտորիաների շահագործման և բոլոր տեսակի շինարարության համար հողամաս հատկացնելու հարցերը.
ժ) ղեկավարում է բարեկարգման աշխատանքները քաղաքներում, շրջանային կենտրոններում և ավաններում.
ժա) վերահսկողություն է իրագործում պետական և հասարակական ամբողջ բնակարանային ֆոնդի, ինչպես նաև Հայկական ՍՍՌ քաղաքներում, շրջանային կենտրոններում և ավաններում անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող բնակելի տների պահպանման ու նորոգման նկատմամբ.
ժբ) ապահովում է իրեն ենթակա ձեռնարկությունների և շինարարական օբյեկտների նյութա-տեխնիկական մատակարարումը, առանձնացնում է հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների և վառելիքի ֆոնդեր և վերահսկողություն սահմանում այդ ֆոնդերի իրացման նկատմամբ.
ժգ) կազմակերպում է կադրերի հաշվառումը, ուսումնասիրումն ու ընտրությունը, տնօրինում է նրանց պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործը.
ժդ) հաստատում է ռեսպուբլիկական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվետվություններն ու բալանսները, ստուգում է իր տեղական օրգանների հաշվետվությունները և սահմանված կարգով կազմում համամփոփ հաշվետվություններ ու բալանսներ, ղեկավարում է վիճակագրական հաշվառումը իրեն ենթակա ձեռնարկություններում և շինարարության մեջ.
ժե) ղեկավարություն է իրագործում քաղաքային հողերի, բնակարանային ֆոնդի, քաղաքային բարեկարգման օբյեկտների և իրեն ենթակա ձեռնարկությունների տեխնիկական գույքագրման (ինվենտարիզացիայի) նկատմամբ.
ժգ) հաստատում է Մինիստրության վարչությունների, բաժինների և իրեն ենթակա ձեռնարկողների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
ժէ) հրատարակում է կոմունալ տնտեսության հարցերի վերաբերյալ գրականություն։
11. Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության կառուցվածքը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը։
