ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 1989 թ. N 47
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ պետագրոարդի կառավարման կազմակերպման կառուցվածքի կատարելագործման, XIX համամիութենական կուսակցական կոնֆերանսի որոշումների լույսի ներքո տնտեսավարման նոր տնտեսական մեթոդների արդյունավետ զուգակցական նպատակով և ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայկական ՍՍՀ պետագրոարդի և թույլատրել նրան`
լուծարված Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի` Հայկական ՍՍՀ պետագրոարդին հանձնված ձեռնարկությունների և կազմակերպությունների բազայի վրա ստեղծել ձկնային տնտեսության «Հայձուկ» գիտաարտադրական միավորումը.
ստեղծել «Հայագրոարդշին» պետական-կոոպերատիվ շինարարական միավորումը.
լուծարվող նյութատեխնիկական մատակարարման և վաճառքի գլխավոր վարչության, մեքենայացման և էլեկտրիֆիկացման գլխավոր վարչության ու «Հայգյուղտնտքիմիա» հանրապետական գիտաարտադրական միավորման բազայի վրա ստեղծել ագրոարդյունաբերական համալիրի մեքենայացման, էլեկտրիֆիկացման, քիմիացման և նյութատեխնիկական ապահովման «Հայագրոսերվիս» արտադրական միավորումը.
շրջանային ագրոարդյունաբերական բոլոր միավորումներում միավորել մեքենայացման ու էլեկտրիֆիկացման ձեռնարկությունները, նյութատեխնիկական մատակարարման շրջգյուղտնտքիմիայի բազաները, դրանց բազայի վրա ստեղծելով շրջանային ագրոսերվիսներ:
2. Սահմանել Հայկական ՍՍՀ պետագրոարդի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 400 միավոր (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով նրա ապարատի աշխատողների թվաքանակի 50 տոկոսով կրճատումը:
3. Թույլատրել Հայկական ՍՍՀ պետագրոարդին ունենալ նախագահի 10 տեղակալ, այդ թվում նախագահի երկու առաջին տեղակալ` Հայկական ՍՍՀ մինիստրներ, կոլեգիա և կոմիտե` համապատասխանաբար 17 և 55 մարդու կազմով:
Սահմանել, որ ագրոարդյունաբերական համալիրի տնտեսական ու սոցիալական զարգացման գլխավոր վարչությունը, բուսաբուծության գիտական համակարգերի գլխավոր վարչությունը, անասնապահության գիտական համակարգերի և մսակաթնամթերքների վերամշակման գլխավոր վարչությունը, սննդի արդյունաբերության գլխավոր վարչությունը, պտղաբանջարեղենային արտադրանքի ու կարտոֆիլի մթերման, պահման, առևտրի և մատակարարման գլխավոր վարչությունը, կադրերի, արտաքին կապերի և պրոֆտեխկրթության գլխավոր վարչությունը, ագրոարդյունաբերական համալիրի գիտական ապահովման հանրապետական կենտրոնը, ագրոարդյունաբերական համալիրի մեքենայացման, էլեկտրիֆիկացման, քիմիացման և նյութատեխնիկական ապահովման «Հայագրոսերվիս» արտադրական միավորումը գլխավորում են կոմիտեի նախագահի տեղակալները, որոնք միաժամանակ հանդիսանում են այդ ստորաբաժանումների պետերը:
4. Հաստատել Հայկական ՍՍՀ պետագրոարդի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
5. Հայկական ՍՍՀ պետագրոարդին`
ա) միջոցառումներ իրականացնել պարենային ծրագրի կատարման հիմնական պրոբլեմների լուծումն արագացնելու ուղղությամբ, ապահովել արտադրատնտեսական պոտենցիալի արդյունավետ օգտագործումը.
բ) լայնորեն տարածել տնտեսավարման նոր մեթոդները, ամենուրեք ներդնել անհատական, ընտանեկան և կոլեկտիվ վարձակալական կապալները, միջոցներ ձեռնարկել գյուղի սոցիալական զարգացումն արագացնելու համար.
գ) ամենակարճ ժամկետում ավարտել կառավարման կազմակերպական կառուցվածքների վերանայումը տարերային աղետի հետևանքով ստեղծված իրադրությանը լրիվ համապատասխան և ապահովել բոլոր օղակների կայուն գործելը ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ ամբողջ համակարգում.
դ) երկամսյա ժամկետում վերանայել Հայկական ՍՍՀ պետագրոարդի կանոնադրությունը և ՍՍՀՄ պետագրոարդի հետ համաձայնեցնելով քննարկման ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. փետրվարի 1-ի N 47 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԳՐՈԱՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ագրոարդյունաբերական համալիրի տնտեսական ու սոցիալական զարգացման գլխավոր վարչություն
Կապիտալ շինարարության և վերանորոգման գլխավոր վարչություն
Բուսաբուծության գիտական համակարգերի գլխավոր վարչություն
Անասնապահության գիտական համակարգերի և մսակաթնամթերքների վերամշակման գլխավոր վարչություն
Սննդի արդյունաբերության գլխավոր վարչություն
Պտղաբանջարեղենային արտադրանքի և կարտոֆիլի մթերման, պահման, առևտրի ու մատակարարման գլխավոր վարչություն
Կադրերի, արտաքին կապերի և պրոֆտեխկրթության գլխավոր վարչություն
Գիտատեխնիկական առաջընթացի վարչություն
Բնակարանային-կոմունալ տնտեսության վարչություն
Կոլտնտեսությունների և միջտնտեսային ձեռնարկությունների վարչություն
Պետտեխհսկողության վարչություն
Անասնաբուժության վարչություն պետական անասնաբուժական վարչության հետ միասին
Անձնական օժանդակ տնտեսությունների, կոոպերատիվների, օժանդակ ձեռնարկությունների և կոլեկտիվ այգեգործության վարչություն
Մթերումների և արտադրանքի որակի, սանիտարիայի ու չափաբանության պետական տեսչություն (վարչություն)
Իրավաբանական վարչություն արբիտրաժի հետ միասին
Առաջին բաժին
Երկրորդ բաժին
Գործերի կառավարչություն
Գիտատեխնիկական խորհուրդ
Հայկական ՍՍՀ պետագրոարդի նախագահին առընթեր վերահսկողության տեսչություն (բաժին)
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
