ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 1988 թ. N 577
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կառավարման կազմակերպական կառուցվածքի կատարելագործումը, արտադրական կարողությունների հետագա զարգացումն ու ռացիոնալ օգտագործումը, հանրապետության քաղաքներում ու շրջաններում բնակարանային-կոմունալ տնտեսության կոմպլեքսային զարգացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը հանդիսանում են ՍՄԿԿ Կենտկոմի հունիսյան (1987 թ.) պլենումի որոշումների, ինչպես նաև ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թ. ապրիլի 8-ի «Երկրի բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատանքի հետագա կատարելագործման միջոցառումների մասին» N 427 որոշման իրականացման միջոցառումների կոմպլեքսի կարևոր բաղադրամասերը:
Բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատանքի հետագա կատարելագործման ապահովման, բնակչության սպասարկման որակի բարձրացման նպատակով և ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությանը՝
իր գործունեությունը կենտրոնացնել ենթակա միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության աճի համար պայմանների ստեղծման, լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման ամենայն ամրապնդման վրա.
ապահովել բնակչության բնակարանային-կոմունալ սպասարկման զգալի բարելավումը, սոցիալական կարևորագույն խնդիրներից մեկը համարելով բնակարանային-կոմունալ տնտեսության վերածումը ժողովրդական տնտեսության բարձր մեքենայացված և հուսալի աշխատող ճյուղի.
իրականացնել քաղաքի բոլոր կոմունալ կառուցվածքների և ցանցերի հուսալի ու կայուն աշխատանքի, բնակելի ֆոնդի և կոմունալ ու սոցիալական նշանակության օբյեկտների ժամանակին նորոգման, տեխնիկական սպասարկման և օրինակելի պահպանմանն ուղղված առաջադիմական գիտատեխնիկական քաղաքականություն.
բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացման գործում ապահովել միասնական տեխնիկական քաղաքականություն, ամրապնդել ճյուղի (միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների) հիմնական օղակը, ապահովելով նրա սերտ փոխգործողությունը ժողովրդական դեպուտատների տեղական սովետների աշխատանքի հետ։
2. Սահմանել Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 65 մարդ (առանց շենքերի պահպանման և սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով դրա կրճատումը 53 տոկոսով։
3. Թույլատրել մինիստրությանը ունենալու մինիստրի երեք տեղակալ, այդ թվում մեկ` առաջին և կոլեգիա՝ 9 մարդու կազմով։
Սահմանել, որ տեխնիկական և պլանային-ֆինանսական վարչությունները գլխավորում են մինիստրի տեղակալները, որոնք միաժամանակ հանդիսանում են այդ վարչությունների պետերը։
4. Հաստատել Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի։
5. Ընդունել Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության առաջարկությունը և թույլ տալ նրան`
ա) հանրապետության քաղաքներում ու շրջաններում նորոգման-շինարարական աշխատանքների կատարման կատարելագործման նպատակով ստեղծել նորոգման-շինարարական աշխատանքների հանրապետական արտադրական միավորում.
բ) լուծարել՝
ժողովրդական դեպուտատների Ալավերդու, Էջմիածնի ու Չարենցավանի քաղաքային սովետների գործկոմների բնակարանային տնտեսության վարչությունները և նրանց ենթակա տնտհաշվարկային ինքնագործ բնակարանային-շահագործման տեղամասերը և Չարենցավանի ֆիզկուլտուրաառողջարարական կոմբինատը, դրանց բազայի վրա ստեղծելով նշված գործկոմներին առընթեր բնակարանային տնտեսության արտադրական վարչություններ.
ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների կոմունալ տնտեսության վարչությունները, դրանց ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով կոմունալ տնտեսության քաղաքային ու շրջանային վարչություններ։
Ժողովրդական դեպուտատների Կիրովականի քաղաքային սովետի գործկոմի կոմունալ տնտեսության վարչությունը, դրա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծելով գործկոմի կոմունալ տնտեսության արտադրական վարչություն.
Չարենցավանի կանաչապատման տնտհաշվարկային գրասենյակը.
գ) ձեռնարկությունների ու կազմակերպությունների կազմակերպական կառուցվածքի կատարելագործման և խոշորացման նպատակով վերանվանել`
կոմունալ ձեռնարկությունների և բարեկարգման կոմբինատները Ալավերդի, Հրազդան, Ղափան, Աբովյան, Էջմիածին, Հոկտեմբերյան, Սևան, Չարենցավան, Արթիկ, Դիլիջան, Կամո, Արարատ, Արտաշատ, Աշտարակ, Գորիս, Իջևան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Քաջարան, Սիսիան քաղաքներում և Մարտունի ու Մասիս շրջկենտրոնում` կոմունալ տնտեսության արտադրական վարչությունների.
կոմունալ ձեռնարկությունների և բարեկարգման կոմբինատները Կալինինո և Ծաղկաձոր քաղաքներում, Շամշադին, Եղեգնաձոր, Կրասնոսելսկ, Նոյեմբերյան, Վարդենիս, Վեդի, Նաիրի, Ախուրյան, Ազիզբեկով, Ապարան, Բաղրամյան, Թալին, Մեղրի, Ամասիա, Ղուկասյան, Գուգարք, Անի, Արագած շրջկենտրոններում, Գագարին, Բյուրեղավան և Լուսակերտ ավաններում՝ բնակարանային-կոմունալ տնտեսության արտադրական վարչությունների, լուծարելով Ազիզբեկովի և Անիի բնակարանային-շահագործման ու նորոգման-շինարարական տնտհաշվարկային տեղամասերը, Վարդենիսում և Ախուրյանում՝ բնակարանային շահագործման տեղամասերը, իսկ Ապարանում, Թալինում, Ծաղկաձորում, Ամասիայում, Ղուկասյանում, Գուգարքում՝ նորոգման-շինարարական տեղամասերը.
հանրապետական ջերմամատակարարման արտադրական միավորումը վերանվանել ջերմաէներգետիկ հանրապետական արտադրական միավորում, իսկ ջերմամատակարարման քաղաքային ու շրջանային գրասենյակները ջերմամատակարարման արտադրական վարչություններ.
ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի տրոլեյբուսի վարչությունը վերանվանել քաղաքային էլեկտրատրանսպորտի արտադրական վարչություն.
«Հայկոմունվերելակ» վերելակային տնտեսության վարչությունը` «Հայկոմունվերելակ» հանրապետական արտադրական միավորում, իսկ դրա ինքնուրույն տնտհաշվարկային տեղամասերը Լենինական, Կիրովական և Ղափան քաղաքներում վերանվանել վերելակային տնտեսության միջշրջանային տեղամասեր։
6. Հաստատել Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությանն անմիջականորեն ենթակա միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 2-ի N 577 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
Պլանային-ֆինանսական վարչություն
Տեխնիկական վարչություն
Հաշվապահական հաշվառման, հաշվետվության և վերահսկողության վարչություն
Բնակարանային տնտեսություն վարչություն
Կոմունալ ձեռնարկությունների ու բարեկարգման վարչություն
Կապիտալ շինարարության վարչություն
՛Նյութական ֆոնդերի վարչություն
Կադրերի ու սոցիալական զարգացման բաժին
Գործերի կառավարման և տնտեսական բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 2-ի N 577 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ Ը
Ջրմուղ-կոյուղու տնտեսության հանրապետական արտադրական վարչություն
«Հայկոմունջերմաէներգո» հանրապետական ջերմաէներգետիկ արտադրական միավորում
Նորոգման-շինարարական աշխատանքների հանրապետական արտադրական միավորում
«Հայկոմունվերելակ» հանրապետական արտադրական միավորում
Մեխանիկական գործարան Երևան քաղաքում
«Հայկոմուննախագիծ» ինստիտուտ Երևան քաղաքում
«Հայնորոգնախագիծ» ինստիտուտ Երևան քաղաքում
«Օրգտեխշին» տրեստ Երևան քաղաքում
«Հայկոմունտրանս» ավտոտրանսպորտային ձեռնարկություն Երևան քաղաքում
Նյութատեխնիկական սպասարկման բազա Երևան քաղաքում
Տեխնիկական գույքագրման հանրապետական բյուրո
Հյուրանոց Մոսկվա քաղաքում
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
