ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 150-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Շահառու միավորի կազմը որոշվում է ընտանիքի բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում՝ դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է։ Եթե դիմում-հայտարարության մեջ որպես ընտանիքի անդամ ներառված է այլ չափահաս անձ, ապա նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ ևս պարտադիր է։ Պարտադիր լինելու պայմանը չի տարածվում ընտանիքի այն անդամների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կամ Օպերատիվ շտաբի կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, քանի որ նրանք չեն հանդիսանում ծրագրի շահառու։».
2) N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «9» թվով.
3) N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը «բոլոր» բառից հետո լրացնել «չափահաս» բառով.
4) N 1 հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը «2 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա 3 մլն դրամ» բառերով.
5) N 1 հավելվածի 12-րդ կետից հանել «՝ առնվազն 400 քմ մակերեսով» բառերը և «3 մլն» բառերը փոխարինել «4 մլն» բառերով.
6) N 1 հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Եթե սույն հավելվածի 6-րդ կետում նշված երեխան ծնվել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել սույն հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրացվել սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։».
7) N 1 հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը՝
ա. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձ է,
բ. զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձ է,
գ. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձ է,
դ. ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձ է կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխա է (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա).».
8) N 1 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով.».
9) N 1 հավելվածի 18-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։».
10) N 1 հավելվածի 19-րդ կետում «2026 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի» բառերով.
11) N 1 հավելվածի 20-րդ կետում «2027 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2026 թվականի հուլիսի» բառերով.
12) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով, իսկ «նոյեմբերի» բառը՝ «ապրիլի» բառով.
2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» պարբերություններով՝
«զ. Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակները,
է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառուների տվյալները՝ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով սահմանված բացառության ստուգման համար.».
3) հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «շտեմարանում» բառից հետո լրացնել «կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,» բառերով.
4) հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ՝
«է. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շահառու է.».
5) հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում «2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշումներով հաստատված ծրագրերի» բառերով.
6) հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը «հավաստագիրն» բառից առաջ լրացնել «որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով սահմանված» բառերով.
7) հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը» բառերը.
8) հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետը «հավաստագիր» բառից հետո լրացնել «կամ բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման՝ իրացված հավաստագրում ավելացվում են 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխայի տվյալները» բառերով.
9) հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետի «ը» պարբերությունը «հիփոթեքային վարկի» բառերից հետո լրացնել «(հավաստագրի իրացումից հետո հավաստագրում ավելացված երեխայի հաշվով աջակցությունը ստանալու դեպքում՝ շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի)» բառերով.
10) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետի «թ» պարբերությունը.
11) հավելվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետը «(այդ թվում՝ տարածքային կենտրոններ)» բառերից հետո լրացնել «։ Եթե հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպությունը ծառայության հետ կնքել է համագործակցության պայմանագիր, ապա անհրաժեշտ տեղեկանքը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տրամադրում է ծառայությանը և շահառուն ծառայություն չի դիմում» նախադասությամբ.
12) հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետը «2 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա 3 մլն դրամ» բառերով և «մարմանը» բառից հետո լրացնել «։ Իսկ եթե շահառուն դիմել է հավաստագրի իրացումից հետո հավաստագրում ավելացված երեխայի հաշվով աջակցության գումարը ստանալու համար, ապա այն փոխանցվում է տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին, որն ուղղվում է ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մարմանը» բառերով.
13) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերությունը.
14) հավելվածի 3-րդ կետի 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17) սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի կամ հավաստագիրը ստանալուց հետո՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը մահվան կամ ծննդյան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի մահացած անդամի տվյալները կամ ավելացնում է նոր ծնված երեխայի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.».
15) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով՝
«8. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ, ընդ որում՝ այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը, իսկ եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը շարունակվում է մինչև վարկի ամբողջական մարումը։
9. 2024 թվականի մայիսի 16-ից հետո գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, եթե բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարվում է աջակցությունը ստանալուց հետո 5 տարվա ընթացքում, ինչպես նաև ի հայտ են գալիս որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված հանգամանքները։»։
3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-15-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 150-Լ որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
Արագածոտն |
Թալին |
Թալին քաղաք |
Ագարակավան գյուղ | ||
Ակունք գյուղ | ||
Աշնակ գյուղ | ||
Արագածավան գյուղ | ||
Արտենի գյուղ | ||
Գառնահովիտ գյուղ | ||
Գետափ գյուղ | ||
Դաշտադեմ գյուղ | ||
Դավթաշեն գյուղ | ||
Դիան գյուղ | ||
Եղնիկ գյուղ | ||
Զարինջա գյուղ | ||
Զովասար գյուղ | ||
Թաթուլ գյուղ | ||
Իրինդ գյուղ | ||
Լուսակն գյուղ | ||
Ծաղկասար գյուղ | ||
Կաթնաղբյուր գյուղ | ||
Կարմրաշեն գյուղ | ||
Կաքավաձոր գյուղ | ||
Հացաշեն գյուղ | ||
Ձորագյուղ գյուղ | ||
Մաստարա գյուղ | ||
Ներքին Բազմաբերդ գյուղ | ||
Ներքին Սասնաշեն գյուղ | ||
Նոր Արթիկ գյուղ | ||
Շղարշիկ գյուղ | ||
Ոսկեթաս գյուղ | ||
Պարտիզակ գյուղ | ||
Սուսեր գյուղ | ||
Վերին Բազմաբերդ գյուղ | ||
Վերին Սասնաշեն գյուղ | ||
Ցամաքասար գյուղ | ||
Ծաղկահովիտ |
Ծաղկահովիտ գյուղ | |
Բերքառատ գյուղ | ||
Գեղադիր գյուղ | ||
Գեղաձոր գյուղ | ||
Գեղարոտ գյուղ | ||
Լեռնապար գյուղ | ||
Ծիլքար գյուղ | ||
Հնաբերդ գյուղ | ||
Նորաշեն գյուղ | ||
Վարդաբլուր գյուղ | ||
Արարատ |
Արարատ |
Արմաշ գյուղ |
Վեդի |
Եղեգնավան գյուղ | |
Լուսառատ գյուղ | ||
Արմավիր |
Արմավիր |
Արմավիր քաղաք |
Այգեվան գյուղ | ||
Արաքս գյուղ | ||
Լենուղի գյուղ | ||
Լուկաշին գյուղ | ||
Խանջյան գյուղ | ||
Հացիկ գյուղ | ||
Մայիսյան գյուղ | ||
Մյասնիկյան գյուղ | ||
Նորավան գյուղ | ||
Սարդարապատ գյուղ | ||
Բաղրամյան |
Բաղրամյան գյուղ | |
Արգինա գյուղ | ||
Արևադաշտ գյուղ | ||
Արտամետ գյուղ | ||
Բագարան գյուղ | ||
Դալարիկ գյուղ | ||
Երվանդաշատ գյուղ | ||
Լեռնագոգ գյուղ | ||
Կողբավան գյուղ | ||
Հուշակերտ գյուղ | ||
Շենիկ գյուղ | ||
Վանանդ գյուղ | ||
Տալվորիկ գյուղ | ||
Քարակերտ գյուղ | ||
Գեղարքունիք |
Գավառ |
Գավառ քաղաք |
Բերդկունք գյուղ | ||
Գանձակ գյուղ | ||
Գեղարքունիք գյուղ | ||
Լանջաղբյուր գյուղ | ||
Լճափ գյուղ | ||
Ծաղկաշեն գյուղ | ||
Ծովազարդ գյուղ | ||
Կարմիրգյուղ գյուղ | ||
Հայրավանք գյուղ | ||
Նորատուս գյուղ | ||
Սարուխան գյուղ | ||
Մարտունի |
Մարտունի քաղաք | |
Աստղաձոր գյուղ | ||
Արծվանիստ գյուղ | ||
Գեղհովիտ գյուղ | ||
Երանոս գյուղ | ||
Զոլաքար գյուղ | ||
Լեռնակերտ գյուղ | ||
Լիճք գյուղ | ||
Ծակքար գյուղ | ||
Ծովասար գյուղ | ||
Ծովինար գյուղ | ||
Ձորագյուղ գյուղ | ||
Մադինա գյուղ | ||
Ներքին Գետաշեն գյուղ | ||
Նշխարք գյուղ | ||
Վաղաշեն գյուղ | ||
Վարդաձոր գյուղ | ||
Վարդենիկ գյուղ | ||
Վերին Գետաշեն գյուղ | ||
Սևան |
Սևան քաղաք | |
Գագարին գյուղ | ||
Գեղամավան գյուղ | ||
Դդմաշեն գյուղ | ||
Զովաբեր գյուղ | ||
Լճաշեն գյուղ | ||
Ծաղկունք գյուղ | ||
Ծովագյուղ գյուղ | ||
Նորաշեն գյուղ | ||
Չկալովկա գյուղ | ||
Սեմյոնովկա գյուղ | ||
Վարսեր գյուղ | ||
Ճամբարակ |
Դրախտիկ գյուղ | |
Շողակաթ գյուղ | ||
Վարդենիս |
Վարդենիս քաղաք | |
Ակունք գյուղ | ||
Լճավան գյուղ | ||
Գեղաքար գյուղ | ||
Լուսակունք գյուղ | ||
Խաչաղբյուր գյուղ | ||
Ծովակ գյուղ | ||
Կարճաղբյուր գյուղ | ||
Մեծ Մասրիկ գյուղ | ||
Նորակերտ գյուղ | ||
Վանեվան գյուղ | ||
Տորֆավան գյուղ | ||
Փոքր Մասրիկ գյուղ | ||
Լոռի |
Վանաձոր |
Վանաձոր քաղաք |
Գուգարք գյուղ | ||
Դարպաս գյուղ | ||
Շահումյան գյուղ | ||
Ալավերդի |
Ալավերդի քաղաք | |
Ախթալա քաղաք | ||
Ախթալա գյուղ | ||
Ակներ գյուղ | ||
Ամոջ գյուղ | ||
Այգեհատ գյուղ | ||
Առողջարանին կից գյուղ | ||
Արդվի գյուղ | ||
Արևածագ գյուղ | ||
Աքորի գյուղ | ||
Բենդիկ գյուղ | ||
Թեղուտ գյուղ | ||
Ծաթեր գյուղ | ||
Ծաղկաշատ գյուղ | ||
Կաճաճկուտ գյուղ | ||
Կարմիր Աղեկ գյուղ | ||
Հագվի գյուղ | ||
Հաղպատ գյուղ | ||
Ճոճկան գյուղ | ||
Մեծ Այրում գյուղ | ||
Մղարթ գյուղ | ||
Նեղոց գյուղ | ||
Շամլուղ քաղաք | ||
Շնող գյուղ | ||
Ջիլիզա գյուղ | ||
Փոքր Այրում գյուղ | ||
Քարկոփ գյուղ | ||
Օձուն գյուղ | ||
Տաշիր |
Տաշիր քաղաք | |
Ապավեն գյուղ | ||
Արծնի գյուղ | ||
Բլագոդարնոյե գյուղ | ||
Գետավան գյուղ | ||
Գոգավան գյուղ | ||
Դաշտադեմ գյուղ | ||
Լեռնահովիտ գյուղ | ||
Կաթնառատ գյուղ | ||
Կրուգլայա շիշկա գյուղ | ||
Ձյունաշող գյուղ | ||
Ձորամուտ գյուղ | ||
Մեդովկա գյուղ | ||
Մեծավան գյուղ | ||
Մեղվահովիտ գյուղ | ||
Միխայլովկա գյուղ | ||
Նովոսելցովո գյուղ | ||
Նորամուտ գյուղ | ||
Նորաշեն գյուղ | ||
Պաղաղբյուր գյուղ | ||
Պետրովկա գյուղ | ||
Պրիվոլնոյե գյուղ | ||
Սարատովկա գյուղ | ||
Սարչապետ գյուղ | ||
Թումանյան |
Թումանյան քաղաք | |
Աթան գյուղ | ||
Ահնիձոր գյուղ | ||
Դսեղ գյուղ | ||
Լորուտ գյուղ | ||
Մարց գյուղ | ||
Շամուտ գյուղ | ||
Չկալով գյուղ | ||
Քարինջ գյուղ | ||
Քոբայր գյուղ | ||
Սպիտակ |
Սպիտակ քաղաք | |
Արջհովիտ գյուղ | ||
Արևաշող գյուղ | ||
Գեղասար գյուղ | ||
Գոգարան գյուղ | ||
Լեռնանցք գյուղ | ||
Լեռնավան գյուղ | ||
Լուսաղբյուր գյուղ | ||
Խնկոյան գյուղ | ||
Ծաղկաբեր գյուղ | ||
Կաթնաջուր գյուղ | ||
Հարթագյուղ գյուղ | ||
Մեծ Պարնի գյուղ | ||
Նոր Խաչակապ գյուղ | ||
Շենավան գյուղ | ||
Շիրակամուտ գյուղ | ||
Ջրաշեն գյուղ | ||
Սարալանջ գյուղ | ||
Սարահարթ գյուղ | ||
Սարամեջ գյուղ | ||
Քարաձոր գյուղ | ||
Ստեփանավան |
Ստեփանավան քաղաք | |
Արմանիս գյուղ | ||
Կաթնաղբյուր գյուղ | ||
Ուրասար գյուղ | ||
Գյուլագարակ |
Գյուլագարակ գյուղ | |
Ամրակից գյուղ | ||
Գարգառ գյուղ | ||
Կուրթան գյուղ | ||
Հոբարձի գյուղ | ||
Պուշկինո գյուղ | ||
Վարդաբլուր գյուղ | ||
Լոռի Բերդ |
Լոռի Բերդ գյուղ | |
Ագարակ գյուղ | ||
Բովաձոր գյուղ | ||
Լեջան գյուղ | ||
Կողես գյուղ | ||
Հովնանաձոր գյուղ | ||
Յաղդան գյուղ | ||
Սվերդլով գյուղ | ||
Ուռուտ գյուղ | ||
Փամբակ |
Փամբակ գյուղ | |
Ազնվաձոր գյուղ | ||
Անտառամուտ գյուղ | ||
Արջուտ գյուղ | ||
Բազում գյուղ | ||
Գուշար գյուղ | ||
Դեբեդ գյուղ | ||
Եղեգնուտ գյուղ | ||
Ժամատուն գյուղ | ||
Լեռնապատ գյուղ | ||
Լեռնաջուր գյուղ | ||
Ծաղկոց գյուղ | ||
Մարգահովիտ գյուղ | ||
Ձորագետ գյուղ | ||
Ձորագյուղ գյուղ | ||
Վահագնաձոր գյուղ | ||
Վահագնի գյուղ | ||
Քարաբերդ գյուղ | ||
Կոտայք |
Հրազդան |
Հրազդան քաղաք |
Լեռնանիստ գյուղ | ||
Ջրառատ գյուղ | ||
Սոլակ գյուղ | ||
Քաղսի գյուղ | ||
Շիրակ |
Գյումրի |
Գյումրի քաղաք |
Արթիկ |
Արթիկ քաղաք | |
Անուշավան գյուղ | ||
Արևշատ գյուղ | ||
Գեղանիստ գյուղ | ||
Գետափ գյուղ | ||
Լեռնակերտ գյուղ | ||
Լուսակերտ գյուղ | ||
Հայկասար գյուղ | ||
Հայրենյաց գյուղ | ||
Հառիճ գյուղ | ||
Հոռոմ գյուղ | ||
Հովտաշեն գյուղ | ||
Մեծ Մանթաշ գյուղ | ||
Մեղրաշեն գյուղ | ||
Նահապետավան գյուղ | ||
Նոր Կյանք գյուղ | ||
Պեմզաշեն գյուղ | ||
Սարալանջ գյուղ | ||
Սարատակ գյուղ | ||
Սպանդարյան գյուղ | ||
Վարդաքար գյուղ | ||
Տուֆաշեն գյուղ | ||
Փանիկ գյուղ | ||
Փոքր Մանթաշ գյուղ | ||
Անի |
Մարալիկ քաղաք | |
Աղին գյուղ | ||
Անիավան գյուղ | ||
Անիպեմզա գյուղ | ||
Բագրավան գյուղ | ||
Բարձրաշեն գյուղ | ||
Գուսանագյուղ գյուղ | ||
Իսահակյան գյուղ | ||
Լանջիկ գյուղ | ||
Լուսաղբյուր գյուղ | ||
Հայկաձոր գյուղ | ||
Ձիթհանքով գյուղ | ||
Ձորակապ գյուղ | ||
Շիրակավան գյուղ | ||
Նորշեն գյուղ | ||
Ջրափի գյուղ | ||
Սառնաղբյուր գյուղ | ||
Սարակապ գյուղ | ||
Քարաբերդ գյուղ | ||
Ախուրյան |
Ախուրյան գյուղ | |
Ազատան գյուղ | ||
Ախուրիկ գյուղ | ||
Ախուրյան կայարանի գյուղ | ||
Այգաբաց գյուղ | ||
Առափի գյուղ | ||
Արևիկ գյուղ | ||
Բայանդուր գյուղ | ||
Բասեն գյուղ | ||
Բենիամին գյուղ | ||
Գետք գյուղ | ||
Երազգավորս գյուղ | ||
Լեռնուտ գյուղ | ||
Կամո գյուղ | ||
Կապս գյուղ | ||
Կառնուտ գյուղ | ||
Կարմրաքար գյուղ | ||
Կրաշեն գյուղ | ||
Հայկավան գյուղ | ||
Հացիկ գյուղ | ||
Հացիկավան գյուղ | ||
Հովիտ գյուղ | ||
Հովունի գյուղ | ||
Ղարիբջանյան գյուղ | ||
Մայիսյան գյուղ | ||
Մարմաշեն գյուղ | ||
Մեծ Սարիար գյուղ | ||
Շիրակ գյուղ | ||
Ոսկեհասկ գյուղ | ||
Ջաջուռ գյուղ | ||
Ջաջուռավան գյուղ | ||
Ջրառատ գյուղ | ||
Վահրամաբերդ գյուղ | ||
Փոքրաշեն գյուղ | ||
Քեթի գյուղ | ||
Ամասիա |
Ամասիա գյուղ | |
Ալվար գյուղ | ||
Աղվորիկ գյուղ | ||
Արավետ գյուղ | ||
Արդենիս գյուղ | ||
Արեգնադեմ գյուղ | ||
Բանդիվան գյուղ | ||
Բերդաշեն գյուղ | ||
Բյուրակն գյուղ | ||
Գառնառիճ գյուղ | ||
Գտաշեն գյուղ | ||
Դարիկ գյուղ | ||
Եղնաջուր գյուղ | ||
Երիզակ գյուղ | ||
Զարիշատ գյուղ | ||
Զորակերտ գյուղ | ||
Լորասար գյուղ | ||
Ծաղկուտ գյուղ | ||
Կամխուտ գյուղ | ||
Հողմիկ գյուղ | ||
Հովտուն գյուղ | ||
Մեղրաշատ գյուղ | ||
Շաղիկ գյուղ | ||
Ողջի գյուղ | ||
Պաղակն գյուղ | ||
Ջրաձոր գյուղ | ||
Աշոցք |
Աշոցք գյուղ | |
Արփենի գյուղ | ||
Բաշգյուղ գյուղ | ||
Բավրա գյուղ | ||
Գոգհովիտ գյուղ | ||
Զույգաղբյուր գյուղ | ||
Թավշուտ գյուղ | ||
Թորոսգյուղ գյուղ | ||
Լեռնագյուղ գյուղ | ||
Կարմրավան գյուղ | ||
Կաքավասար գյուղ | ||
Կրասար գյուղ | ||
Հարթաշեն գյուղ | ||
Ձորաշեն գյուղ | ||
Ղազանչի գյուղ | ||
Մեծ Սեպասար գյուղ | ||
Մուսայելյան գյուղ | ||
Սալուտ գյուղ | ||
Սարագյուղ գյուղ | ||
Սարապատ գյուղ | ||
Սիզավետ գյուղ | ||
Վարդաղբյուր գյուղ | ||
Ցողամարգ գյուղ | ||
Փոքր Սարիար գյուղ | ||
Փոքր Սեպասար գյուղ | ||
Սյունիք |
Կապան |
Կապան քաղաք |
Մեղրի |
Մեղրի քաղաք | |
Ագարակ քաղաք | ||
Սիսիան |
Սիսիան քաղաք | |
Քաջարան |
Քաջարան քաղաք | |
Վայոց ձոր |
Եղեգնաձոր |
Եղեգնաձոր քաղաք |
Գետափ գյուղ | ||
Գլաձոր գյուղ | ||
Մալիշկա գյուղ | ||
Վերնաշեն գյուղ | ||
Ջերմուկ |
Ջերմուկ քաղաք | |
Գնդեվազ գյուղ | ||
Կեչուտ գյուղ | ||
Վայք |
Վայք քաղաք | |
Արին գյուղ | ||
Զեդեա գյուղ | ||
Կարմրաշեն գյուղ | ||
Հերհեր գյուղ | ||
Արենի |
Արենի գյուղ | |
Ագարակաձոր գյուղ | ||
Աղավնաձոր գյուղ | ||
Արփի գյուղ | ||
Մոզրով գյուղ | ||
Եղեգիս |
Աղնջաձոր գյուղ | |
Արատես գյուղ | ||
Արտաբույնք գյուղ | ||
Գետիկվանք գյուղ | ||
Գողթանիկ գյուղ | ||
Եղեգիս գյուղ | ||
Թառաթումբ գյուղ | ||
Կալասար գյուղ | ||
Հերմոն գյուղ | ||
Հորբատեղ գյուղ | ||
Հորս գյուղ | ||
Շատին գյուղ | ||
Սալլի գյուղ | ||
Սևաժայռ գյուղ | ||
Վարդահովիտ գյուղ | ||
Քարագլուխ գյուղ | ||
Տավուշ |
Իջևան |
Իջևան քաղաք |
Գանձաքար գյուղ | ||
Գետահովիտ գյուղ | ||
Ենոքավան գյուղ | ||
Դիլիջան |
Դիլիջան քաղաք | |
Հաղարծին գյուղ | ||
Թեղուտ գյուղ | ||
Գոշ գյուղ | ||
Աղավնավանք գյուղ | ||
Հովք գյուղ | ||
Խաչարձան գյուղ | ||
Ճերմակավան գյուղ | ||
Գեղատափ գյուղ | ||
Նոյեմբերյան |
Նոյեմբերյան քաղաք | |
Այրում քաղաք | ||
Արճիս գյուղ | ||
Բագրատաշեն գյուղ | ||
Դեբեդավան գյուղ | ||
Դեղձավան գյուղ | ||
Զորական գյուղ | ||
Լճկաձոր գյուղ | ||
Հաղթանակ գյուղ | ||
Պտղավան գյուղ | ||
Ընդամենը |
39 համայնք |
452 բնակավայր»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
