ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 22-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N 330/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում՝ 55,257,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N 331/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում՝ 142,670,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կարեն-93» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01500165) 2024 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N 332/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղաք Երևան, Մանթաշյան առաջին նրբանցք 24/1 հասցեում շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
