ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 48-Ա
ԱՆԱՀԻՏ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանին 2025 թվականի փետրվարի 13-16-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն)՝ Մյունխենի անվտանգության համաժողովի և Կյորբեր հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կայանալիք «Մյունխենի երիտասարդ առաջնորդներ 2025» ծրագրին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Անահիտ Շիրինյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսի հատուցումը:
3. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերը հոգալու է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
![loading...](/static/img/loader.gif)