ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՑԱՆԿ
ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
Համարը՝ ը/կ |
Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը՝ տեխնիկական կանոնակարգին համապատասխան |
ՄՄ ԱՏԳ ԱԱ |
Պարտադիր սերտիֆիկացման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակները | ||
1 |
Քուղեր հրատեխնիկական՝ կրակահաղորդ և հրաքուղային, հրատեխնիկական լուցկիներ |
3604 10 000 0 3604 90 000 0 |
2 |
Հրատեխնիկական միջոցներ՝ լուսավորման և ֆոտոլուսավորման | |
3 |
Հրատեխնիկական միջոցներ՝ ազդանշանային, այդ թվում՝ - ընդհանուր նշանակության. - ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ. - ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ՝ փոքրաչափ նավերի համար. - պահպանական | |
4 |
Հրատեխնիկական միջոցներ (արտադրատեսակներ) հրավառության համար նախատեսված, այդ թվում՝ - բարձրագործ. - զբոսայգիների. - փորձարկման. - համերգային (հատուկ) հրատեխնիկական արտադրատեսակներ. - կինոարտադրանքի և տեսաարտադրանքի արտադրության ժամանակ օգտագործվող նմանակման հրատեխնիկական արտադրատեսակներ | |
5 |
Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ կենցաղային նշանակության | |
6 |
Հրատեխնիկական միջոցներ նմանակման, ուսումնանմանակման և այլն, այդ թվում՝ - ուսումնանմանակման միջոցներ. - խմբային խաղերի անցկացման համար նախատեսված միջոցներ. - տեխնիկական ստեղծագործության զարգացման համար նախատեսված միջոցներ. - ջերմացման և տաքացման համար նախատեսված միջոցներ (ջեռակներ). - ախտահանման և միջատների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ | |
7 |
Հարուցող միջոցներ՝ հրատեխնիկական, այդ թվում՝ - մեխանիկական գործողության (գործողության մեջ դնելու). - էլեկտրական գործարկման. - ջերմային գործարկման | |
8 |
Հրատեխնիկական արտադրատեսակներ կենցաղային նշանակության՝ ժամանցի համար նախատեսված, այդ թվում՝ I, II, III դասերի հրատեխնիկական արտադրատեսակներ | |
9 |
Հրատեխնիկական արտադրատեսակներ զբոսաշրջության համար, այդ թվում՝ մարդկանց տաքացման, սննդի տաքացման համար նախատեսված և այլ միջոցներ | |
Պարտադիր հայտարարագրման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակներ | ||
1 |
Հրատեխնիկական միջոցներ՝ բնության վրա ներգործության համար նախատեսված, այդ թվում՝ - մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված միջոցներ. - հակակարկտային հրթիռներ |
3604 10 000 0 3604 90 000 0 |
2 |
Հրատեխնիկական լիցքեր՝ պինդ վառելիքի, այդ թվում՝ - հրատեխնիկական լիցքեր՝ արդյունաբերական նշանակության շարժիչների համար. - հրատեխնիկական բոցավառիչներ՝ պինդ վառելիքի լիցքերի | |
3 |
Հրատեխնիկական միջոցներ՝ թերմիտային | |
4 |
Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ տեխնիկական նշանակության | |
5 |
Հրատեխնիկական միջոցներ՝ հրաավտոմատիկայի, արգելքների և խոչընդոտների հաղթահարման համար, այդ թվում՝ - հոսանքի հրատեխնիկական աղբյուրներ և տվիչներ. - դանդաղիչներ. - պայթահեղույսներ, կտրոցներ և գործարկման այլ սարքվածքներ. - փամփուշտներ՝ հեղուկի արտամղման և փոշիների փոշեցրման համար. - արգելքների ստեղծման միջոցներ. - խոչընդոտների հաղթահարման միջոցներ | |
6 |
Հրատեխնիկական միջոցներ՝ արդյունաբերական նշանակության, այդ թվում՝ - գազածին. - արդյունահանող հորատանցքերի վրա ներգործության համար նախատեսված. - եռակցման, կտրման, մակահալման համար նախատեսված. - տարբեր նյութերի ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված միջոցներ. - հրդեհաշիջման համար նախատեսված միջոցներ. - առբերման համար նախատեսված միջոցներ (պարանի նետման հարմարանքներ) | |
7 |
Հրատեխնիկական սարքեր և ապարատուրա՝ ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: