Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1461
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.11.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.12.2010
Дата вступления в силу
25.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի նոյեմբերի 15-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ, 27-րդ կետերը և 20-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով.

 

«17.1. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և 

կիսակցորդների հաշվառման համարանիշ 

տալու համար

 

 

բազային տուրքի

վեցապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 8
Երևան
ՀՕ-173-Ն