Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Принят
Արտաշատ համայնքի ավագանի
Дата принятия
25.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
25.12.2024
Дата вступления в силу
27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն՝

1) Եկամուտների մասով՝ 13 615 260 937.20 ՀՀ դրամ.

2) Ծախսերի մասով՝ 13 615 260 937.20 ՀՀ դրամ.

(1-ին կետը փոփ. 15.01.25 N 2-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 2 243 245 937.20 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 2 162 696 333.4 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 80 549 603.80 ՀՀ դրամ.

ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 57 844 007 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2024 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.

բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 2 104 852 326.40 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

(1.1-ին կետը լրաց. 15.01.25 N 2-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) Եկամուտների մասով՝ 7 711 843 507 ՀՀ դրամ.

2) Ծախսերի մասով՝ 7 711 843 507 ՀՀ դրամ, այդ թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 2 143 119 860 ՀՀ դրամ, որից հատկացում ֆոնդային բյուջե՝ 2 100 000 000 ՀՀ դրամ:

(2-րդ կետը փոփ. 15.01.25 N 2-Ն)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

1) Մուտքերի մասով՝ 8 003 417 430.2 ՀՀ դրամ.

2) Ծախսերի մասով՝ 8 003 417 430.2 ՀՀ դրամ.

(3-րդ կետը փոփ. 15.01.25 N 2-Ն)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:

7. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել փոփոխություններ հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև: Կատարված փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ հաստատված ծախսերի 30%-ը:

7.1 Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի:

(7.1-ին կետը լրաց. 15.01.25 N 2-Ն)

7.2 Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի:

(7.2-րդ կետը լրաց. 15.01.25 N 2-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությոնների վրա:

 

Կողմ -20

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը խմբ. 15.01.25 N 2-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը խմբ. 15.01.25 N 2-Ն)

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը խմբ. 15.01.25 N 2-Ն)

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը լրաց. 15.01.25 N 2-Ն)

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը լրաց. 15.01.25 N 2-Ն)

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 25-ի N 392-Ն որոշման

(հավելվածը լրաց. 15.01.25 N 2-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.01.2025, N 2-Ն 17.01.2025, N 392-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան