ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5095-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 2-ՐԴ ՀԱՐԿԻ 152.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Սարգսյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 152.9քմ մակերեսով տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18012022-01-0004 վկայական, գաղտնաբառ՝ FRLNTX7HBXUB/ համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122021-01-0408 վկայական/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 12-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.89 պայմանագիրը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 06.12.2024թ. ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.127 հաշվետվությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Արամ Սարգսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի՝ 152.9քմ մակերեսով տարածքի համար 2022 թվականի հունվարի 12-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.89 պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) պայմանագրի 3.1-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը».
2) պայմանագրի 4-րդ կետի 4.1 ենթակետում՝ «458700 (չորս հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր)» բառերը փոխարինել «637300 (վեց հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր)» բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Արամ Սարգսյանի կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
