ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4801-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆ 9-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Ասատրյանի դիմումը՝ Դավթաշեն 9-րդ փողոց հ.14 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.04.2023թ. հ.5004 վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04/06/2024թ. հ.ԱՏ-04062024-01-1072 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.06.2022թ. Հ-6075 արխիվային տեղեկանքը և փաստացի տիրապետելու եղանակով Ալեքսան Բարսեղի Ասատրյանի գույքն ընդունելու փաստը հաստատելու մասին՝ ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից 15.04.2023թ. տրված որոշումը:
Հարցի ուսումնասիրությունից և լիցենզավորված չափագրողի կողմից տրված հողամասի հատակագծից պարզվել է, որ քննարկվող հողամասի մակերեսն առանց համադրումների՝ 1373.0քմ է, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում ամրագրված՝ 1500.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-76642-24 և Ն/60681-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.04.2023թ. հ.5004 վկայագրի՝ Գրիգոր Ասատրյանին փոխանցված Դավթաշեն 9-րդ փողոց հ.14 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 1373.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
