ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4795-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Աբգարյանի լ/ա Աննա Առաքելյանի դիմումը` Քաջազնունու փողոցի հ.16/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Աբգարյանին պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03122015-01-0200 վկայական) գործառական և դրա զբաղեցրած հողամասի գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող բնակելի տան զբաղեցրած հողամասը գտնվում է բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024թ թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.04.2024թ. հ.Դ-40443-24 և 05.11.2024թ Դ-134464-24 եզրակացությունները.
1. Կենտրոն վարչական շրջանի, Քաջազնունու փողոցի հ.16/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Աբգարյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի, Քաջազնունու փողոցի հ.16/1 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել հասարակական կառուցապատման։
3. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |