ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1846-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի N 3 աղյուսակը՝
ա. «14» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
բ. «14.2» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
գ. «25.6» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
դ. «28.4» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
ե. «32.1» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
զ. «56.1» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
2) հավելվածի 10-րդ կետում «250» թիվը փոխարինել «300» թվով.
3) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Մինչև ստուգումը՝ ռիսկը հաշվարկվում է 220 միավորի մեջ, ստուգումից հետո ռիսկն սկսում է հաշվարկվել 270 միավորի մեջ, տրված հանձնարարականի կատարողականի ստուգումից հետո 300 միավորի մեջ».
4) հավելվածի 19-րդ կետում «բաժանվում է 3 մասի» բառերը փոխարինել «բաժանվում է 4 մասի» բառերով.
5) հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ (աղյուսակ N 5):».
6) հավելվածի 19-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) գնահատվող օբյեկտում առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրվող գնահատական՝ առավելագույնը 50 միավոր կշիռ։».
7) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Անհատական ռիսկ = (Ա1/70)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում` Ա1+Ա2+Ա3+Ա4
որտեղ՝
ա. Ա1-ը գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է: Սահմանային արժեքների դեպքում որպես հիմք է ընդունվում ավելի փոքր միավոր ունեցող ազդեցությունը: Միևնույն չափորոշչի ազդեցությունների միավորներից ընտրվում է առավելագույնը,
բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի արժեքն է, որոնց մասով արձանագրվել է խախտում, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի Ա2 բաղադրիչը գնահատելիս հաշվի չեն առնվում հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական կատարման մասով իրականացված ստուգման ժամանակ արձանագրված արդյունքները: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ միևնույն ոլորտում մեկից ավելի ստուգաթերթով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ նույն ստուգաթերթով մեկից ավելի ստուգում իրականացնելու պարագայում՝ տվյալ ստուգաթերթի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում են տվյալ հարցի մասով իրականացված վերջին ստուգման արդյունքում արձանագրված տվյալները,
գ. Ա3-ը տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների սահմանված ժամկետում վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման գնահատականն է,
դ. Ա4-ը տեսչական մարմնի կողմից առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրված գնահատականը, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա4 = (m1/m2)*50, որտեղ m2-ը առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում դիտարկված հարցերի քանակն է, իսկ m1-ը՝ այն հարցերի քանակն է, որոնց մասով արձանագրվել է խախտում: Նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ առանց ստուգաթերթերի կիրառության մեկից ավելի անգամ վարչարարություն իրականացնելու պարագայում՝ որպես հիմք ընդունվում է գնահատված միավորների առավելագույն արժեքը:».
8) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
9) հավելվածի 20-րդ կետում «չափորոշչի ազդեցության միավորների հանրագումարի բաժանման եղանակով՝ չափորոշչի համար նախատեսված ազդեցության քանակի վրա» բառերը փոխարինել «չափորոշիչը գնահատվում է առավելագույն միավոր ստացած ազդեցության հիման վրա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1846-Ն որոշման |
«Աղյուսակ N 4
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: