ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024 թ. |
N 222-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 4432-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. նոյեմբերի 19 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
7. Սոկրատ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
8. Կարապետ Բազիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9. Անուշավան Ղազազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
10. Նիկոլայ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
11. Սպարտակ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
12. Երևան համայնքի սեփականություն համարվող Ա.Խաչատրյան փող. 24 շենքի հ.64 բնակարանի 1/3 բաժնեմասն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա թիվ 26 հասցեում բենզալցակայան կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 3-րդ փողոց, հ.31/13 հասցեում մարզադպրոց կառուցելու նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
18. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N 106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
20. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
21. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
24. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)
25. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Զեկուցվող)