ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 5-րդ կետի «տրամադրումը:» բառը փոխարինել «տրամադրումը.» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով`
«6) Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների և բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով և բովանդակությամբ հարկային մարմիններին տրամադրումը.
7) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման հիման վրա հարկային մարմիններին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-102-Ն |