ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4095-Ա |
«24» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 24.10.2024թ. հ. 4095-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Սարգիս Ավետիսյան /լիազորված անձ/ Լուսիկ Արզումանյան |
Ազատա-մարտիկների /Դիմիտրովի փողոց/ պողոտա, հ.181 |
բնակելի տուն |
Լուսիկ Արզումանյանին պատկանող, Ազատամարտիկների /Դիմիտրովի փողոց/ պողոտայի հ.181 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.4248 / տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.181/1 |
01053LCTT5GZ |
|
2 |
Գուրգեն Մկրտչյան |
Լուկաշինի փողոց, հ.35/59 |
հողամաս |
Գուրգեն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.35/59 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.15062021-01-0240/ բաժանման հատակագծով առանձնացվող 249.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.35/153 |
01013V4PPB53 |
|
3 |
Սարգիս և Ալվարդ Գասպարյաններ |
Մանուկ Աբեղյան /Այգեստան/ փողոց 2-րդ շենք, հ.25 |
բնակելի տուն |
Մանուկ Աբեղյան /Այգեստան/ փողոցի 2-րդ շենքի հ.25 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.11.2004թ. հ.20854 և 11.09.2024թ. հ.32526 վկայագրեր, ինվ. հ.22663/ տրամադրել հասցե՝ Մանուկ Աբեղյան փողոց, հ.25/1 |
01063BCTNXZB |
|
4 |
Աշոտ Դալլաքյան /լիազորված անձ/ Լևոն Դալլաքյան և Անուշ Պողոսյան /սեփականատեր/ |
Վիլնյուսի փողոց, հ.37 շենք, հ.41 |
բնա-կարան |
Լևոն Դալլաքյանին և Անուշ Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վիլնյուսի փողոցի հ.37 շենքի հ.41 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28082024-01-0394, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վիլնյուսի փողոց, հ.37 շենք, բն.41/1 |
01083MJMPZLN |
|
5 |
Մարիետտա,Կարինե և Լարիսա Սազբանդյաններ |
Բաղրամյան պողոտա, հ.51 շենք, բն.10 |
բնա-կարան |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.08.2024թ. հհ.7611, 7612 և 7613 վկայագրերով, Մարիետտա,Կարինե և Լարիսա Սազբանդյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Բաղրամյան պողոտայի հ.51 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.51 շենք, բն.10/1 |
01033QKCJUYQ |
|
6 |
Հռիփսիմե Հովհաննիսյան, Ստելլա Գալստյան, Տիգրան և Գարեգին Ավագյաններ |
Խուդյակովի փողոց, 1-ին նրբանցք, հ.2 |
հողամաս |
Հռիփսիմե Հովհաննիսյանին, Ստելլա Գալստյանին, Տիգրան և Գարեգին Ավագյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.14032024-01-0295/ բաժանման հատակագծով առանձնացվող 437.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/2 |
01023F5BWB5Z |
|
7 |
Նաիրա Հայրապետյան |
Ա. Թախտաջյան փողոց, հ.7/3 |
օժանդակ շինություն |
Նաիրա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Թախտաջյան փողոցի հ.7/3 հասցեում գտնվող /վկ. հ.04102023-01-0317/ 79.8քմ մակերեսով օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ Ա. Թախտաջյան փողոց, հ.7/1 |
01063X8HLURP |
|
8 |
Արեգ Սավգուլյան և Մերի Ալեքսանյան |
Ս. Բաղդասարյան փողոց, հ.128 |
հողամաս |
Անշարժ գույքի բաժնի նվիրատվության 10.10.2024թ. հ.10661 պայմանագրով, Արեգ Սավգուլյանին և Մերի Ալեքսանյանին նվիրած՝ Ս. Բաղդասարյան փողոցի հ.128 հասցեում գտնվող 547.3քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Լուսինե Զաքարյան փողոց, հ.137/4 |
01093LDDPBFV |
|
9 |
Մարիամ Ֆիդանյան /լիազորված անձ/ Հայկ Մխեյան /սեփականատեր/ |
Էրեբունու փողոց, հ.20 շենք, հ.33 |
բնա-կարան |
Հայկ Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող, Էրեբունու փողոցի հ.20 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարաններին /սեփ. վկ. հ.507515 և հ.507518/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Էրեբունու փողոց, հ.20 շենք, բն.33 |
01053PKLXSTD |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |