ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4093-Ա |
«23» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժնի պետին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 23.10.2024թ. հ. 4093-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Տիգրան Հովհաննիսյան |
Դեմիրճյան փողոց, հ.27/1 շենք, հ.40 |
վերնահարկ և մանսարդ |
16.10.2024թ. հ.01/19-Դ-119943-24-852 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Տիգրան Հովհաննիսյանի կողմից Դեմիրճյան փողոցի հ.27/1 շենքի հ.40 բնակարանի վերնամասում կառուցված վերնահարկին և մանսարդին տրամադրել հասցե՝ Դ.Դեմիրճյան փողոց հ. 27/1 շենք, հ.40/1 |
01063KZSJGEF |
|
2 |
Արմինե Սիմոնյան /լիազորված անձ/ Լուսինե Մկրտչյան |
Շահումյան փողոց, հ.32/1 |
շինություն |
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.08.2013թ. գործ հ.ԵԿԴ /1736/02/08 վճռով, Լուսինե Մկրտչյանին անցած Շահումյան փողոցի հ.32/1 հասցեում գտնվող շինությանը տրամադրել հասցե՝ Արգիշտիի փողոց, հ.7/25 |
01063YQVYJGL |
|
3 |
Մարիամ Հակոբյան /լիազորված անձ/ Գոհար Արիստակեսյան և Արփի Բոյախչյան |
Նար-Դոսի փողոց, հ.36/4 և հ.36/17 |
հողամաս |
Գոհար Արիստակեսյանին և Արփի Բոյախչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.36/4 և հ.36/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.11022016-01-0137 և հ.05032020-01-0370/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նար-Դոսի փողոց, հ.36/17 |
01063KUUBUWV |
|
4 |
Մանուկ Աբոյան |
Հյուսիսային պողոտա հ.10 շենք, հհ.10, 11 և հ.14 |
տարածք |
Մանուկ Աբոյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.10 շենքի հհ.10, 11 և հ.14 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.03102024-01-0083, հ.27092024-01-0115 և հ.29092024-01-0012/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.10 շենք, շինություն հ.10,11,14 |
01063UWGWKHW |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |