ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 140-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 06/27․1/39612-2024 գրության՝ պետական փորձագիտական եզրակացությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների, ինչպես նաև օրենքով չներառված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ-12 | Դեմ-0 |
Ձեռնպահ-0 | |
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 140-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը․
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.
1) հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամ,
բ․ մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ տասնհինգ հազար դրամ,
2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`
ա․ 200–ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երեսուն հազար դրամ և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 501–ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ․ 1001–ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ․ 3001–ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
ե․ սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք ընդունել Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները․
Բնակավայրը |
Գոտի |
Գոտիականության գործակից |
Արաքս, Արտիմետ, Ապագա, Ակնաշեն, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մեծամոր, Լուսագյուղ, Խորոնք, Ջրարբի, Ջրառատ, Հայկաշեն |
13-16 |
2.0 |
զ. սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ Արաքս բնակավայրի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`
- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,
- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հարյուր հազար դրամ,
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա․ մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հինգ հազար դրամի և սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ տասը հազար դրամի և սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝
1) այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝
ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ․ 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երկու հարյուր հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ․ 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ չորս հարյուր հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ․ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը։
3․ Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ երեք հազար դրամ,
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխությում, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը։
4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ հինգ հազար դրամ։
5․ Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ։
6․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ։
7․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ։
8․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ։
9․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ։
10․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ։
11․ Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ վաթսուն հազար դրամ։
12․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ։
13․ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հիսուն հազար դրամ։
14․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար հինգ հարյուր դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնյոթ հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսաներկու հազար հինգ հարյուր դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հարյուր հազար դրամ,
2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար հինգ հարյուր դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնյոթ հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան երկու հազար դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հարյուր հազար դրամ։
15. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ քառակուսի մետրի համար երեք հարյուր հիսուն դրամ։
16. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների,խաղատների և բաղնիքների (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) առևտրի օբյեկտների համար՝ հիսուն հազար դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ մեկ հարյուր հազար դրամ,
3) բաղնիքների (սաունաների) համար՝ հինգ հարյուր հազար դրամ,
4) խաղատների համար՝ մեկ միլիոն դրամ,
5) շահումով խաղերի համար՝ հինգ հարյուր հազար դրամ,
6) վիճակախաղերի համար՝ մեկ հարյուր հիսուն հազար դրամ։
17. Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
1) հիմնական շինությունների ներսում՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասը հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ քսան հազար դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ հիսուն հազար դրամ,
2) ոչ հիմնական շինությունների ներսում՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ մեկ հազար դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար դրամ։
18. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիսը մեկ քառակուսի մետրի համար՝
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ երկու հազար դրամ,
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,
3) սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,
4) այլ արտաքին գովազդի համար՝ հազար հինգ հարյուր դրամ,
5) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25% -ի չափով
6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%- ի չափով։
19. Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային տարվա համար՝ մեկ հարյուր հազար դրամ։
20. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ տասը հազար դրամ։
21. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հինգ հարյուր հազար դրամ։
22. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,
3) 7 հա –ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ:
23. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում քսան հազար դրամ,
2) հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում երեք հարյուր հազար դրամ։
24. Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ տասը հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
25. Սահմանել գոտիավորում համայնքի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի համար հետևյալ կերպ՝
1) Երկրորդ գոտի-գյուղական բնակավայրեր
2) Երրորդ գոտի-սահմանամերձ բնակավայրեր
26. Սույն հավելվածով սահմանված դրույքաչափերը հաշվարկել՝
1) Երկրոդ գոտի -0,5 գործակցի կիրառմամբ,
2) Երրորդ գոտի -0,3 գործակցի կիրառմամբ։
27․ Սույն հավելվածով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար հաշվարկել 0,3 գործակցի կիրառմամբ։
Աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Վարդանյան |
Հավելված 2 ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 140-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` երկու հազար դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.` հինգ հազար դրամ.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ յոթ հազար դրամ
4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` տասը հազար դրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` տասը հազար դրամ.
6) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար`
ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝ հարյուր հիսուն դրամ,
7) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
ա․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ.
բ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանհինգ դրամ,
գ․ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգ դրամ,
դ․ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ դրամ
ե․ արտադրական, արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասը դրամ,
զ․ շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափով.
է․ շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի 1-5-րդ պարբերություններով սահմանված դրույքաչափով:
8) Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա․ ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` երեք հազար դրամ, կամ
բ․ ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` տասը հազար դրամ.
9) «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2.1-ին մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:
ա․ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման` համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:
բ․ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում վերոնշյալ օրենքի 14-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:
10) Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու` օրենքով սահմանած կարգով` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
11) համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների /մսուր-մանկապարտեզի,մանկապարտեզի/ ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով․
ա․ համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ ութ հազար դրամ
բ․ այլ համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասներկու հազար դրամ
գ․ համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասը հազար դրամ
դ․ այլ համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասնհինգ հազար դրամ
ե․ նպաստառու, միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող, մանկապարտեզ հաճախող երկու և ավել երեխա ունեցող ընտանիքների համար՝ չորս հազար հինգ հարյուր դրամ
զ․ երկկողմանի ծնողազուրկ, 44 օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների երեխաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար՝ անվճար.
12) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար՝ ՀՈԱԿ հաճախող մեկ աշակերտի ամսական վարձավճարի չափ սահմանել՝
ա. դաշնամուրային բաժին՝ հինգ հազար դրամ,
այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ,
բ. լարային բաժին /ջութակ/՝ չորս հազար դրամ,
այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ հինգ հազար դրամ,
գ. ժող. նվագարանների բաժին /քանոն և կիթառ/՝ հինգ հազար դրամ,
այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ,
դ. կեպարվեստի բաժին՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,
այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,
ե. պարարվեստի բաժին՝ չորս հազար հինգ հարյուր դրամ,
այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ հինգ հազար հինգ հարյուր դրամ,
զ․ դուդուկի բաժին՝ հինգ հազար դրամ, այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ։
13) Սահմանել վարձավճարի զեղչ՝
ա. միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից,
բ. մեկ ընտանիքից մեկից ավելի երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50%,
գ. միաժամանակ երկու տարբեր բաժիններ հաճախող երեխայի համար մեկ բաժնի վճարը գանձել 50%-ի չափով,
դ․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար 50%:
14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` երկու հազար դրամ:
15) համայնքի բնակիչ համարվող անձանց բնութագիր տալու համար` հինգ հազար դրամ:
16) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով`
Անասնաբուժական ծառայության անվանումը |
Գինը /դրամ/ | |
1 |
Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն |
0 |
2 |
Ծննդօգնություն 1. թեթև միջամտություն 2. ծանր միջամտություն |
1000 2000 |
3 |
Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների) |
Մանրկենդանի0
Խոշորկենդանի0 |
4 |
Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար |
500 |
5 |
Ախտահանություն |
1 քառ. մետր 100 |
6 |
Միջատազերծում (դեզինսեկցիա) |
1 քառ. մետր 100 |
7 |
Կենդանուբուժում` կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից |
Յուրաքանչյուր այցելություն 1000 |
8 |
Արհեստական սերմնավորում |
15000 |
9 |
Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից |
Մանր կենդանի 200
Խոշոր կենդանի 1000 |
10 |
Կենդանիներին համայնքից ամառային արոտատեղի տեղափոխելուց առաջ անասնաբուժական զննում և թույլտվություն ՝ |
ա/ խոշոր եղջերավոր անասուններ՝ 1000 բ/ մանր եղջերավոր անասուններ 200 |
17) Սահմանել Արաքս համայնքի վարչական տարածքում հոսանքի հենասյուների տեղադրման կամ լարերի անցկացման, գազի գծի անցկացման հետ կապված շինարարական աշխատանքների շինարարության թույլտվության համար վճարը սահմանել երեսուն հազար դրամ:
18) Հաստատված քաղաքաշինական նախագծերում փոփոխություններ կատարելու համար՝ քսան հազար դրամ։
19) Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար վճարը սահմանել՝
ա․ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով զրո դրամ,
բ․ մշակութային միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը տասը հազար դրամ,
գ․ այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը երեսուն հազար դրամ:
20) Սահմանել Արաքս համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար՝
ա. մինչև 100 քառակուսի մետր անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության համար՝ քսանհինգ հազար դրամ,
բ. 101-ից մինչև 200 քառակուսի մետր անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության համար՝ հիսուն հազար դրամ,
գ. 201-ից ավել քառակուսի մետր անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության համար՝ մեկ հարյուր հազար դրամ,
21) Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենայով և սարքավորումներով, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանվում են՝
ա. մեկ հեկտար վար կատարելու համար՝ քսանհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/, 1000 – 3000 քմ․ դեպքում՝ երեսունհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,
բ. մեկ հեկտար ֆրեզ կատարելու համար՝ հիսուն հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/, 1000 – 3000 քմ․ դեպքում՝ յոթանասուն հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,
գ. մեկ հեկտար խոտ հնձելու համար՝ տասնհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/, 1000 – 3000 քմ․ դեպքում՝ քսան հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/։
դ. համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/մեկ ժամ տրամադրելու համար՝ տասը հազար դրամ,
ե․ այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասներկու հազար դրամ,
զ․ համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասնութ հազար դրամ,
է․ այլ համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ քսաներկու հազար դրամ,
ը․ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ հինգ հազար դրամ
թ․ այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ վեց հազար դրամ,
ժ․ Կամազ 53605-48(A5) մոդելի մեքենայի մեկ կիլոմետրի համար՝ հազար հինգ հարյուր դրամ։
22) Համայնքին պատկանող ջրաչափական սարքավորոմներով կահավորված խորքային (պոմպային) հորերից մատակարարվող խմելու ջրի 1(մեկ) խորանարդ մետրի համար մեկ հարյուր դրամ,
Աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2024 թվական: