ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1583-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2346-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ և որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետում՝
ա․ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) տեխնիկական պահանջները՝ համաձայն N 4.1 հավելվածի` անգլերեն, N 4․2 հավելվածի` հայերեն, N 4.3 հավելվածի` ռուսերեն․»,
բ. 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ծրագրի՝ առաջարկի հարցման փուլի հիմնական պայմանները՝ համաձայն N 7.1 հավելվածի` անգլերեն, N 7.2 հավելվածի` հայերեն, N 7.3 հավելվածի` ռուսերեն։»։
2․ Որոշմամբ հաստատված N 2.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
3․ Որոշմամբ հաստատված N 2.2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
4․ Որոշմամբ հաստատված N 2.3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի։
5․ Որոշմամբ հաստատված N 4.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի։
6․ Որոշմամբ հաստատված N 4.2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի։
7․ Որոշմամբ հաստատված N 4.3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 6 հավելվածի։
8․ Որոշմամբ հաստատված N 6․1 հավելվածում «Leonid Avetisyan» բառերը փոխարինել «Arman Khachatryan» բառերով, իսկ «Director of “EKENG” Closed Joint-Stock Company (by consent)» բառերը՝ «Acting Director of “EKENG” Closed Joint-Stock Company (by consent)» բառերով։
9․ Որոշմամբ հաստատված N 6․2 հավելվածում «Լեոնիդ Ավետիսյան» բառերը փոխարինել «Արման Խաչատրյան» բառերով, իսկ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը՝ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով։
10․ Որոշմամբ հաստատված N 6․3 հավելվածում «Леонид Аветисян» բառերը փոխարինել «Арман Хачатрян» բառերով, իսկ «Директор ЗАО “ЭКЕНГ” (по согласию)» բառերը՝ «Временно исполняющий обязанности Директора ЗАО “ЭКЕНГ” (по согласию)» բառերով։
11․ Որոշումը լրացնել NN 7.1, 7.2 և 7.3 հավելվածներով՝ համաձայն համապատասխանաբար NN 7, 8 և 9 հավելվածների։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
08.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|
|
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1583-Ա որոշման |
|