ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3902-Ա |
«10» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 2024 թվականի կարիքների համար նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կազմակերպման ծառայության ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Տ. Ավինյան |