ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» և «գ.3» ենթակետերով.
«գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.
գ.3) ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.».
2) 1-ին կետի «ժե.1» ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.
3) 1-ին կետի «ժը.1» ենթակետում «հեռարձակման կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով.
4) 1-ին կետի «իգ» ենթակետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ» բառերով.
5) 3-րդ կետը «իսկ սույն հոդվածի 1-ին կետի» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով.
6) 4-րդ կետը «1-ին կետի «բ»,» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում` նաև առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին կետում`
1) երրորդ պարբերության «կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «անկախ կարգավորող մարմնի» բառերով.
2) ութերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետություն կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով.
3) տասնիններորդ պարբերության «գ» ենթակետի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով.
4) տասնիններորդ պարբերության «զ» ենթակետի «Եվրախորհրդի» բառը հանել:
Հոդված 5. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ա.2» ենթակետը «կալանքը» բառից հետո լրացնել «, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-41-Ն |