ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 906-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1414-Ա որոշման հավելվածում՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ» բառերը փոխարինել «Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության պետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Պետրոսյան» բառը փոխարինել «Խաչատրյան» բառով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Մարտին Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Աշոտ Տիրացույան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս» բառերով,
բ. «Մխիթար Խաչատրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Եկատերինա Նահապետյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս» բառերով,
գ. «Եղիշե Դավթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Լուսինե Տանաջյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս» բառերով,
դ. «Վարինկա Ավագիմյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Նարինե Մարե-Գասպարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս» բառերով.
4) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Լիանա Դուդուկչյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Սուրեն Եղիազարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող» բառերով,
բ. «Էրիկ Երվանդյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Հեղինե Սարկիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող» բառերով,
գ. «Գայանե Չիլոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Սուսան Ավետիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների և սպորտային տուրիզմի կառավարման ֆակուլտետի սովորող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |