ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գույք` սույն oրենքով պետական գրանցման ենթակա անշարժ գույք և oրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցման ենթակա շարժական գույք (բացառությամբ տրանսպորտային միջոցների).»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «շարժական գույքի նկատմամբ իրավունքները,» բառերից հետո լրացնել «բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-38-Ն |