Գլխավոր տեղեկություն
Номер
N 3194-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2010.05.05/18(752) 23.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.08.2024
Дата вступления в силу
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3194-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՇԱՐՈՒՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Հ.28/7 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՈՒՐԵՆԻ ԽՆԿՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Սուրենի Խնկոյանի (ծնված 25.08.1960թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 24.11.2022թ. հ.ԱՏ-24112022-01-0457, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2023թ. հ.7650 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.07.2024թ. հ.20-Ել-Դ-72794-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Շարուրի օժանդակ տնտեսություն հ.28/7 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Շարուրի օժանդակ տնտեսություն հ.28/7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմենուհի Սուրենի Խնկոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 145.79քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 145.79քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Ք.Երևան, Շենգավիթ, Շենգավիթ, Շարուրի օժանդակ տնտեսություն հ.28/7 հասցեում գտնվող 145.79քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Երևան Շենգավիթ, Շարուրի օժանդակ տնտեսություն հ.28 բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Շարուրի օժանդակ տնտեսություն հ.28/7 տուն» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան