ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2804-Ա |
«24» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԼԱՄԲՐՈՆԻ ՓՈՂՈՑ Հ.31 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 47.16քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի Հ.4006-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 16.09.24 N 3511-Ա)
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի (ծնված 07.01.1956թ.) դիմումը։ Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 571.19քմ, որից 224.03քմ մակերեսով հողամասը Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հ.06122017-01-0238 վկայականը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.04.2023թ. տրված հ.ԱՏ-05042023-01-1204 տեղեկանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.07.2024թ. հ.20-Ել-76351 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
(նախաբանը փոփ. 16.09.24 N 3511-Ա)
1. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 30-ի «Երևանի Լամբրոնի փողոցի հ.31 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Կառլեն Սուրենի Եղիազարյանի իրավունքները վերականգնելու, 97.91քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4006-Ա որոշումը:
1.1 Սույն որոշման 2-րդ կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 47.16քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանին։
(1.1-ին կետը լրաց. 16.09.24 N 3511-Ա)
1.2 Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
(1.2-րդ կետը լրաց. 16.09.24 N 3511-Ա)
1.3. Ընդունել ի գիտություն, որ.
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
(1.3-րդ կետը լրաց. 16.09.24 N 3511-Ա)
2. Վերականգնել Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 224.03քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 374.16քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
(2-րդ կետը փոփ. 16.09.24 N 3511-Ա)
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաք, Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում գտնվող 571.19քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
(4-րդ կետը փոփ. 16.09.24 N 3511-Ա)
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |