ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1531-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում, N 1 հավելվածի NN 2 և 4 աղյուսակներում, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Ընդունել ի գիտություն, որ 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման և շուկայի զարգացման ծրագիր» 31003 «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում շենքերի և շինությունների շինարարություն և հիմնանորոգում» միջոցառման համաֆինանսավորման համար հատկացված միջոցներից 346,447,088.3 դրամը հետ է վերադարձվելու Համաշխարհային բանկին, որպես Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» թիվ 8390-M վարկային ծրագրի շրջանակում Ինժեներական քաղաքի ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի, ջրավազանի և տեսահսկման և հեռահաղորդակցության համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի հետ կնքված TPQI-W-2.3.1.1/2 պայմանագրի կանխավճարի չմարված գումար:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարների փոխանցումը Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» թիվ 8390-M վարկային ծրագրի հատուկ հաշվին՝ արտոնյալ ժամանակահատվածում իրականացնելով չմարված կանխավճարի գումարի հետվերադարձը Համաշխարհային բանկին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
28.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|