ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 123 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.61 ենթակետով՝
«7.1.61. Խոշոր եղջերավոր անասունների միս, որը նախատեսված է մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար.
թարմ կամ սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով դասակարգվող, և սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող, Բելառուսի Հանրապետություն՝ 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղազախստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
սառեցված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն՝ 20 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող․
սառեցված, որի նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 121 որոշմանը համապատասխան՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն՝ 8,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 3,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն՝ 80 հազար տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող:
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ խոշոր եղջերավոր անասունների միս ներմուծող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի վերաբերյալ:
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված անձանց և մսամթերք արտադրողներին, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է այդ ապրանքների բացթողումը, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ մսամթերք արտադրողների ցանկը կարող է սահմանվել այդ անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ մսի վերամշակման ձեռնարկություններ):
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝
մսամթերքի վերամշակման ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան․
մսամթերքի վերամշակման ձեռնարկություններ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մինչև ապրանքները մսամթերքի վերամշակման ձեռնարկություններին իրացնելու (վաճառելու) պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարուց ոչ ավելի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
Մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստ ապրանքների մուտք գործելը կամ մսամթերքի վերամշակման ձեռնարկությանը այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը:
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ իրենց տարածքից այն պատրաստի մսամթերքի արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որն արտադրվել է այլ անդամ պետությունների տարածքում նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.60» թվերը փոխարինել «7.1.61» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: