ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 603-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 544-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի օգոստոսի 9-ի «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Պիոներ» պատանեկան ճամբար» ծրագրի մասին» N 544-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «2024 թվականի օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հուլիսի 31-ը» բառերով.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Պատանեկան բարեգործական ճամբարների կազմակերպում, ընդամենը 14,483,258 դրամ, իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Նախատեսվում է շուրջ 500 երեխայի տրամադրել անվճար տեղեր, որոնք ճամբարի ծառայություններից կօգտվեն անվճար: Ճամբարների կազմակերպման համար ներգրավվում են «Յանգ Լայֆ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի շուրջ 35 կամավորներ իբրև ջոկատավարներ, ծրագրի սպասարկողներ, ինչպես նաև սննդի մատուցման, ամանների լվացման և ճամբարի մաքրության աշխատանքներում: Ճամբարներն իրականացվում են հետևյալ ժամանակացույցով՝
ա․ 2023 թվական, օգոստոս, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ,
բ․ 2024 թվական, հունվար – փետրվար, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ,
գ․ 2024 թվական, հուլիս – օգոստոս, 6 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ,
դ. 2025 թվական հունվար – փետրվար, 2 հերթափոխ, յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ,
ե. 2025 թվական հուլիս, 4 հերթափոխ, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ.
2) «Պիոներ» ճամբարի բարեկարգում՝ ընդամենը 97,447,460 դրամ, իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Սույն ծրագրով նախատեսվում է, իբրև 2013 թվականին բարեգործական ճանաչված «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի շարունակություն`
ա. կառուցել պահակակետ ճամբարի մուտքը հսկելու համար՝ 21,095,400 դրամ,
բ. փոխարինել ճամբարի դիմային (Մարմարիկ գետին նայող) և կողային (հարևան ճամբարներին նայող) կիսավեր ցանկապատը և դեպի ամառային կինոթատրոն տանող կիսաքանդ աստիճանավանդակը՝ կառուցելով նոր մետաղական ցանկապատ և աստիճանավանդակ՝ 76,352,060 դրամ։»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |