Գլխավոր տեղեկություն
Номер
N 2943-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2024-29.11.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 01.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
31.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
31.07.2024
Дата вступления в силу
02.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2943-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՄՈՒՐԱՑԱՆԻ ՓՈՂՈՑ Հ.208/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍՅԱ ՍԱՐԳՍԻ ԴՈՒԶԴԱԲԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսյա Սարգսի Դուզդաբանյանի (ծնված 17.07.1960թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 20.07.2023թ. հ.ԱՏ-20072023-01-0840 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.08.2023թ. հ.Հ-10450 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.05.2024թ. հ.20-Ել-135391-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց հ.208/3 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց հ.208/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լուսյա Սարգսի Դուզդաբանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 252.73քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 252.73քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց հ.208/3 հասցեում գտնվող 252.73քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Մուրացանի փողոց հ.208 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «Մուրացանի փողոց հ.208/3»։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2024, N 4564-Ա 29.11.2024, N 2943-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան