ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2024 թվականի |
թիվ 52 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 13-ի թիվ 52 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող
1. I բաժնի 1-ին բաժնում՝
«CERPRU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«CERTRO Ceratitis rosa Karsch |
Նատալյան պտղաճանճ». |
«DIABLO» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«DIABSC Diabrotica speciosa (Germar) |
Դիաբրոտիկա յուրահատուկ». |
«ЕРIХСU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«EPIXSU Epitrix subcrinita (LeConte) |
Կարտոֆիլի արևմտյան լվիկաբզեզ». |
«IРSХСА» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«IPSXEM Ips emarginatus (LeConte) |
Ակոսավոր կեղևակեր». |
«IPSXPL» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«IPSXRA Pseudips mexicanus (Hopkins) |
Սոճու ամերիկյան «փորագրիչ» |
LAPHEX Spodoptera exempta (Walker) |
Եգիպտացորենի աֆրիկյան բվիկ». |
«LEPLOC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«LIMOCF Limonius californicus (Mannerheim) |
Կալիֆոռնիական չրխկան». |
«RHAGCI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«RHAGIN Rhagoletis indifferens Curran |
Բալենու արևմտյան ճանճ». |
«SPODLI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«STRALO Strauzia longipennis (Wiedemann) |
Արևածաղկի խայտաթևիկ». |
«NACOBA» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«ХIРНАА |
Xiphinema americanum sensu stricto Cobb |
Ամերիկյան դաշույն-նեմատոդ |
XIPHBC |
Xiphinema bricolense Ebsary, Vrain & Graham |
Բրիկոլենսե դաշույն-նեմատոդ |
XIPHCA |
Xiphinema californicum Lamberti & Bleve-Zacheo |
Կալիֆոռնիական դաշույն-նեմատոդ»: |
2. II բաժնում՝
ա) 1-ին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1 |
Ծածկագիրը |
023». |
բ) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5 |
Նշագիրը |
ՄՏ 023-2023 (խմբ. 1)». |
գ) 20-րդ դիրքում «դասակարգչի» բառը փոխարինել «տեղեկագրքի» բառով.
դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22 |
Փոփոխությունները |
2022 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող փոփոխությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 166 որոշման հավելված). 2024 թվականի հունիսի 16-ին ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող փոփոխությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 13-ի թիվ 52 որոշման հավելված)»։ |
3. III բաժնում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: