ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2804-Ա |
«24» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԼԱՄԲՐՈՆԻ ՓՈՂՈՑ Հ.31 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի Հ.4006-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի (ծնված 07.01.1956թ.) դիմումը։ Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 517.19քմ, որից 224.03քմ մակերեսով հողամասը Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հ.06122017-01-0238 վկայականը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.04.2023թ. տրված հ.ԱՏ-05042023-01-1204 տեղեկանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.07.2024թ. հ.20-Ել-76351 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 30-ի «Երևանի Լամբրոնի փողոցի հ.31 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Կառլեն Սուրենի Եղիազարյանի իրավունքները վերականգնելու, 97.91քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4006-Ա որոշումը:
2. Վերականգնել Երևանի Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 224.03քմ մակերեսով հողամասին կից 293.16քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 293.16քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաք, Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեում գտնվող 517.19քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2024, N 4563-Ա | 29.11.2024, N 2804-Ա | |
16.09.2024, N 3511-Ա | 21.09.2024, N 2804-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|