ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 529-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 2,538,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի տեղադրում Հայաստանի Հանրապետության Չարենցավան համայնքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05554853) 2024 թվականի հունիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման, տեղափոխման և տեղադրման, ինչպես նաև առկա խաղասարքերի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,538,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 529-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ա․Գրիգորյանի անվան Ծիծեռնակ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով նախատեսվում է մանկական խաղահրապարակի տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2-րդ շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի Չարենցավան բնակավայր, բնագավառը` սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,538,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի «Չարենցավան համայնքի Ա․Գրիգորյանի անվան Ծիծեռնակ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի «Չարենցավան համայնքի Ա․Գրիգորյանի անվան Ծիծեռնակ մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրվելու է խաղասարքեր: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,538,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման, մատակարարման և տեղադրման և առկա սարքավորումների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,538,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |